Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 18 » Նալբանդյան. ԵԱՀԿ ակտիվ անդամ է, իր նպաստն է բերում կազմակերպության բարեփոխումներին
16:10
Նալբանդյան. ԵԱՀԿ ակտիվ անդամ է, իր նպաստն է բերում կազմակերպության բարեփոխումներին
Այսօր հանդիպում է կայացել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի միջև: 

Ողջունելով հյուրերին Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Խորհրդանշական էր, որ երեկ՝ Լիտվայի արտգործնախարարի այցելության առաջին օրը, Երևանում նշվեց Լիտվայի Ազգային տոնը»: Նախարարն ասել է, որ խորհրդանշական էր նաև այն, որ Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991 թ.-ին: 

Լիտվայի արտգործնախարարը նշել է, որ հայ-լիտվական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա և առկա են լավ նախադրյալներ դրանց առավել ամրապնդման և խորացման համար:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության տեղեկացմամբ, նախարարներ Նալբանդյանն ու Աժուբալիսը մարտի 17-ին ոչ պաշտոնական ձևաչափով մտքեր էին փոխանակել երկկողմ հարաբերությունների, միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ: Այսօրվա հանդիպմանը նախարարները՝ ընդլայնված կազմով, շարունակել են քննարկումները՝ կենտրոնանալով ԵԱՀԿ-ի օրակարգային հարցերի շուրջ: 

Այս ենթատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասաց. «Հայաստանը ԵԱՀԿ ակտիվ անդամ է, ներգրավված է կազմակերպության գործունեության բոլոր ուղղություններում, իր նպաստն է բերում կազմակերպության բարեփոխումներին, լինի դա Կորֆուի գործընթացի միջոցով, կամ այլ ձևաչափերով»: ԵԱՀԿ գործող նախագահ Աժուբալիսը Հայաստանի արտգործնախարարի ներկայացրել է լիտվական նախագահության առաջնահերթությունները և նախատեսվող քայլերը: 

Ի պատասխան Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը աջակցել է Լիտվայի ընտրությանը որպես ԵԱՀԿ նախագահ և Լիտվայի նախագահության ընթացքում իր նպաստը կբերի այն քայլերին, որոնք ուղղված են կազմակերպության արդյունավետության և դերակատարության բարձրացմանը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ընթացող բարեփոխումներին, այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը: 

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ շրջանակներում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ արված հայտարարություններին ՝ 2008 թ. դեկտեմբերին՝ Հելսինկիում, 2009 թ. դեկտեմբերին` Աթենքում, 2010 թ. հուլիսին Ալմաթիում, և 2010 թ. դեկտեմբերին՝ Աստանայում, ինչպես նաև եռանախագահող երկրների նախագահների 2009 թ. հուլիսին լ՛Աքվիլայում և 2010թ. հունիսին Մուսկոկայում արված հայտարարություններին:

ԵԱՀԿ գործող նախագահը վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական գործունեությանը, նրանց կողմից արված առաջարկություններին և կոչերին, մասնավորապես՝ շփման գծից դիպուկահարներին դուրս բերելու կոչին: Երկուստեք շեշտվել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի: Էդվարդ Նալբանդյանը և Աուդրոնիուս Աժուբալիսը հանգամանալից քննարկել են հակամարտության գոտում անվտանգության ամրապնդմանն առնչվող հարցեր:

/Panorama.am/
Просмотров: 411 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ