Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 17 » Մենք խնդիր ունենք լուծելու ու միասին պիտի լուծենք. Սերժ Սարգսյանը արձագանքել է Բահար Մուրադովայի հայտարարությանը
14:29
Մենք խնդիր ունենք լուծելու ու միասին պիտի լուծենք. Սերժ Սարգսյանը արձագանքել է Բահար Մուրադովայի հայտարարությանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովայի հայտարարությանը, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: 

Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել է. 

«Հարգարժա´ն տիկին Մուրադովա, Միլլի Մեջլիսի նիստում ինձ ու իմ տիկնոջը հասցեագրված Ձեր հայտարարությունն անկեղծորեն հուզեց ինձ: Հուզեց երկու պատճառով: Նախ որովհետև կարծում եմ, որ Դուք իրապես ազնիվ էիք ու վստահ Ձեր համոզմունքներում: Երկրորդ, որ իմ ժողովրդի մասին նորաստեղծ լեգենդներն օր օրի այնքան են խորանում ձեր երկրում, որ կարծես հավատամք են դառնում, ինչը միայն փաստերով ու առողջ բանավեճով հիմա արդեն ավելի դժվար կլինի փոխել, նույնիսկ շատ հարգարժան տիկնոջը հակառակը հավաստիացնել, չհորինված իրականությունը ցույց տալ:

Ես որոշեցի արձագանքել Ձեր հայտարարությանը, արձագանքել որպես հայ մարդ: Վստահ եմ, որ եթե Ձեզ հաջողվի խոսակցության բռնվել մեր ժողովրդին քաջածանոթ ադրբեջանցիների հետ, նրանք անկեղծության պահին Ձեզ անպայման կասեն, թե ինչպիսին է իրականում հայը: Հասկանում եմ, որ դժվար կլինի, բայց փորձե´ք, այնուամենայնիվ, լսել անկեղծ կարծիքներ: Անշուշտ, հետո պրոպագանդան բազում ուրիշ ահասարսուռ «պատմություններ» կհրամցնի Ձեզ, Ձեզ ու բոլորին, բայց, հավատացնում եմ` հոգու խորքից եկող պատմությունները մնայուն են, որովհետև իրական են: Դրանց պետք է ծանոթ լինել:

Այո´, մենք խնդիր ունենք լուծելու ու միասին պիտի լուծենք: Միասին: Մենք պարտավոր ենք դա անել, որպեսզի այդ բեռը չթողնենք մեր զավակներին: Բայց դա անելու համար մենք նախ պիտի կարողանանք փոխել ոչնչացման մղող հասարակական մթնոլորտը, հրաժարվել այն սնող մեխանիզմներից, մենք պիտի կարողանանք կոտրել միջա-վայրը, որը բռնություն է ծնում, որը հնարավոր է դարձնում բռնությունը, հանգեցնում երիտասարդ տղաների անդառնալի կորուստների, որտեղ նույնիսկ հնարավոր է մանկան կյանքը կասկածելի պատմություններով դարձնել շահարկումների առար¬կա` միայն թեկուզ մի ողջ ժողովրդի պիտակավորելու պարզունակ նպատակով: 

Մենք նրանց բոլորի մայրերին պատասխան ունենք տալու: Միասին: Իսկ նրանց մայրերը մեզնից միայն իրենց զավակներին են ուզում: 

Հարգարժա´ն տիկին,
Թեև իրականության հետ կապ չունի Ձեր հայտարարությունը, ես, այնուամենայնիվ, որոշեցի արձագանքել դրան: Հուսով եմ, որ Ձեր կողմից հիշատակված մանկասպանության դեպքի անաչառ քննությունից հետո Դուք կկարողանանք մեկ այլ հայտարարությամբ էլ հանդես գալ, որքան էլ դժվար լինի Ձեզ համար: 
Հարգանքով` Սերժ Սարգսյան»: 

Հիշեցնենք, որ օրերս Միլլի Մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովան հրապարակային կոչով դիմել էր ՀՀ Նախագահին և իր տիկնոջը` մասնավորապես ասելով. «թույլ մի´ տվեք ձեր ժողովրդին սպանել երեխաներին»:

/Panorama.am/
Просмотров: 436 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ