Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 25 » Լրացավ Ա. Մարգարյանի մահվան 4-րդ տարին. Կոմիտասի անվան պանթեոնում հարգել են նրա հիշատակն ու ծաղիկներ դրել շիրմին
12:40
Լրացավ Ա. Մարգարյանի մահվան 4-րդ տարին. Կոմիտասի անվան պանթեոնում հարգել են նրա հիշատակն ու ծաղիկներ դրել շիրմին
4 տարի առաջ այս օրը` մարտի 25-ին,  մահացավ հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում նրա մահվան հիշատակը հարգելու էին եկել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքապետ Կարեն Կարապետյանը, Արնդրանիկ Մարգարյանի որդի Տարոն Մարգարյանը, Հանրային խորհրդի անդամներ, ՀՀԿ կուսակցության անդամներ, ԱԺ պատգամավորներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, հասարակ քաղաքացիներ:

Պանթեոնում հոգեհանգստի կարգ մատուցվեց, ապա խնկարկություն կատարվեց: Ներկաները հարգեցին Ա. Մարգարյանի հիշատակն ու ծաղիկներ դրեցին նրա շիրիմին: 

Խնկարկության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ինչքան տարիներն անցնում են, այնքան Անդրանիկ Մարգարյան թե պետական, թե ազգային գործչի դերը շատ ավելի վառ է երևում: «Չգրված օրենք կա, որ ինչքան ժամանակը գնում է, այնքան դու ավելի կարող ես սթափ ու օբյեկտիվորեն գնահատել տվյալ անձնավորությանը: Անդրանիկ Մարգարյանը մեծ քաղաքական, պետական գործիչ էր, հայ մարդ էր, նվիրյալ, որն անսահման սիրում էր հայրենիքը հայ մարդուն: Նա մեզ սվորեցրել էր երբեք չկեղծել»,-ասաց Շարմազանովը:

ՀՀԿ մամուլի քարտուղարը նշեց, որ նախկին վարչապետը սովորեցրել է ամեն ինչ անել հանուն հայրենիքի, ծառայել հայրենիքին, գիտակցել պետության ու պետականության կարևորությունը, շիտակ լինել ու գիտակցել` այն երջանիկ սերունդն ենք, որ ապրում ենք անկախ Հայաստանում:

Շարմազանովը բախտավորություն համարեց այն, որ վերջին աշխատանքային օրն անցկացրել է Ա. Մարգարյանի հետ: Հիշելով իրեն տված Մարգարյանի պատգամներից, Է. Շարմազանովն ասաց, որ մի առիթով վարչապետն իրենց ասել է. «Էդիկ ջան, քեզ մի խորհուրդ տամ, երբեք պատմությունը չկեղծես, անկախ նրանից, թե այդ մարդկանց հետ ինչ հարաբերությունների մեջ ես, միշտ խոսիր ճիշտը»: 
Ա. Մարգարյանը, ըստ Շարմազանովի, այն մարդկանցից էր, ով պայքարել ու փայփայել էր ազատ, անկախ Հայաստան: 

Նշենք, որ նախկին վարչապետի  շիրիմին ծաղկեպսակ էր դրված ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ու ՀՀ երկրորդ նախագահ` Ռոբերտ Քոչարյանի կողմից: 

Հիշեցնենք, որ Ա. Մարգարյանը հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965-ից։ 1968-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973-ից` ԱՄԿ խորհրդի անդամ։ 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության` խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով։ 

1992թ. անկախ Հայաստանում դառնում է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն է 1993-ից մինչև իր մահը։ 1993-1997 և 1998-2005թթ.` ՀՀԿ խորհրդի նախագահ։ 1997-98-ին եղել է ՀՀԿ նախագահ, 2005-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998-ից Երկրապահ կամավորական միության անդամ էր, այնուհետև` ԵԿՄ վարչության անդամ։ 
1972-74-ին աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ ինժեներ, 1977-78-ին` Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես գլխավոր ինժեներ, 1978-79-ին` Էլեկտրատեխնիկականգործարանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ, 1979-90-ին` Առևտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնի էլեկտրոնիկայի բաժնի վարիչ, 1990-94-ին` Հատուկ ծրագրերի պետական վարչության ինֆորմացիոն բաժնի ղեկավար, 1994-95-ին` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կրտսեր գիտաշխատող, 1995-99-ին` ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր, 1999-ին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը, 2000-2007-ին` ՀՀ վարչապետ:

2003-ին ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Ա. Մարգարյանը շարունակել է պաշտոնավարել` ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորած կոալիցիոն կառավարությունը։
Ա. Մարգարյանն ամուսնացած էր, ունի երկու դուստր, մեկ որդի և հինգ թոռ։

/Panorama.am/

Просмотров: 438 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ