Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 28 » ԼՂՀ. Այդ տարածքները ազատագրվել են, այլ ոչ թե` օկուպացվել
16:24
ԼՂՀ. Այդ տարածքները ազատագրվել են, այլ ոչ թե` օկուպացվել
«Ղարաբաղյան կողմը ողջունում է ցանկացած տիպի զեկույց, որը լինում է օբյեկտիվ և արտացոլում է առկա իրական վիճակը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից հրապարակված ամփոփ զեկույցում կան ձևակերպումներ, որոնց հետ մենք չենք կարող համաձայն լինել»,- մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից հրապարակված զեկույցը՝ Panorama.am-ին ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

«Սկսենք նրանից, որ արցախյան կողմը այդ 7 շրջանները չի դիտում որպես օկուպացված կամ ռազմակալված տարածքներ: Համանախագահների կողմից օգտագործվող տերմինաբանությունը հնուց եկած տերմինաբանություն է, որը չի համապատասխանում բուն իրական իրավիճակին, քանզի այդ տարածքները ազատագրվել են, այլ ոչ թե օկուպացվել»,- ասաց նա:

Արցախցի պաշտոնյաի համոզմամբ՝ այդ տարածքները նույնիսկ ռազմական առումով չի կարելի համարել օկուպացված, քանի որ օկուպացված կարող է համարվել կանխորոշված քայլը՝ ուղղված այս կամ այն տարածքը գրավելուն, իսկ Արցախը նման նպատակ չի ունեցել, հետևաբար, խորքային իմաստն ինքնին չի համապատասխանում որակումներին:

«Կան խնդիրներ, որոնց մասին այդ զեկույցում պետք է ավելի խորքային ձևով ներկայացվեր: Նախ նշեմ, որ 2005 թվականի համեմատ, մասնավորապես, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում անհամեմատելիորեն փոխվել է:
Կառուցվում են ենթակառուցվածքներ, փախստականների համար բնակելի տներ կառուցվում, սոցիալական նշանակության օբյեկտներ, ջրամբարներ, ՀԷԿ-եր, բնակչությունը գնալով աճում է: Միայն 2010 թվականի վերջին, մոտ 200 ընտանիք ապաստան է գտել Քաշաթաղի շրջանում»,- տեղեկացրեց Դ. Բաբայանը:

Եթե համանախագահները ցանկանում էին համեմատականներ տանեին տարիներ առաջ և այսօր առկա իրավիճակին, ապա ըստ պաշտոնյայի՝ ճիշտ կլիներ համեմատել 1994-95 թվականներին և այսօրվա առկա իրավիճակը, քանի որ այդպես իրավիճակն ավելի ռեալ կուրվագծվեր:

«Մենք դեռևս առավել մանրամասն ուսումնասիրում ենք զեկույցն իր ամբողջական տեսքով, և հետագայում առավել ընդգրկուն կներկայացնենք արցախյան կողմի տեսակետը»,- եզրափակեց Դ, Բաբայանը:

Նշենք, որ դաշտային առաքելության զեկույցում համանախագահներն արձանագրել էին, որ 2005 թվականից ի վեր բնակչության էական աճ չի եղել: Բնակիչները` մեծամասամբ ազգությամբ հայ, այս տարածքներ են տեղափոխվել Ադրբեջանի այլ շրջաններից:

/Panorama.am/
Просмотров: 437 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ