Блог
Главная »
2011 »
Март »
25 » Լևոն Արոնյանը նվաճեց «Ամբերի» առաջին մրցանակը
12:39 Լևոն Արոնյանը նվաճեց «Ամբերի» առաջին մրցանակը |
Մոնակոյի Մոնտե Կառլո քաղաքում կայացած «Ամբեր» շախմատային մրցաշարի վերջին` 11-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ և, վաստակելով ևս մեկ միավոր, իր միավորների քանակը հասցրեց 15,5-ի ու նվաճեց հաղթողի կոչումը: Կառլսենը, իր հերթին, «կույր» շախմատում զիջեց Բորիս Գելֆանդին, իսկ արագ շախմատում առավելության հասավ նրա նկատմամբ ու 14,5 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Լավագույն եռյակը եզրափակեց Վիշվանաթան Անանդը` 13 միավոր արդյունքով:
Լևոն Արոնյանը, ինչպես արդեն նշել ենք, հաղթել է նաև «կույր» շախմատում, իսկ արագ շախմատում գրավել է երկրորդ տեղը` զիջելով միայն Մագնուս Կառլսենին:
/Panorama.am/
|
Просмотров: 440 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |