Блог
Главная »
2011 »
Март »
12 » Կայացել է Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների չորրորդ լիագումար նիստը
15:28 Կայացել է Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների չորրորդ լիագումար նիստը |
Բրյուսելում նախօրեին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների չորրորդ լիագումար նիստը: ԱԳՆ մամուլի, տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հայաստանի պատվիրակությունը ղեկավարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարել են ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար պատասխանատու ստորաբաժանման տնօրեն, Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:
Բացման խոսքում կողմերը գոհունակությամբ նշեցել են բանակցություններում գրանցված առաջընթացը, ինչպես նաև մտքեր փոխանակել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ և համապարփակ առևտրի գոտու ստեղծման գործընթացների շուրջ: Նշենք, որ հանդիպման ընթացքում ամփոփվել են նաև 2011թ. տեղի ունեցած տեսակոնֆերանսների արդյունքները և քննարկվել օրակարգային հարցերը:
/Panorama.am/
|
Просмотров: 466 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |