Блог
Главная »
2010 » Декабрь » 3 » Կանադայի ՊՆ-ն իր աշխատակիցներին արգելել է WikiLeaks մտնել
13:22 Կանադայի ՊՆ-ն իր աշխատակիցներին արգելել է WikiLeaks մտնել |
Կանադայի Պաշտպանության նախարարությունն իր աշխատակիցներին արգելել է ծանոթանալ «WikiLeaks»-ի ինտերնետային կայքի կողմից գաղտնազերծված ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերի հետ:
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Կանադայի ՊՆ աշխատակիցներն իրազեկում են ստացել, որ «արգելվում է աշխատանքային ժամերին օգտագործել համակարգիչը մուտք գործելու «WikiLeaks» կայքը կամ ուսումնասիրել դրա նյութերը` հրապարակված այլ կայքերում»:
Արգելքի չկատարումը կդիտարկվի որպես պաշտպանական գերատեսչության Ինտերնետ ցանցի, ներքին տեղեկատվական ցանցի և այլ ցանցի ռեսուրսների վատնում: Արգելքի իրականացմանը կհետևեն Ինտերնետ տեխնոլոգիաների մի քանի ռազմական փորձագետներ, որոնք կիրազեկեն ռազմական ղեկավարությանը խախտման դեպքերի մասին: Նման քայլերը պատճառաբանվում են ինտերնետային ցանցի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, քանի որ փաստաթղթերի մեծ մասը գաղտնի է և կարող է վնասել կայքի անվտանգությունը: /Aysor.am/
|
Просмотров: 725 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |