Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 29 » Ջամալյան. Բաքուն լուրջ հիմքեր ունի ձախողելու բանակցային նախաձեռնությունները
16:06
Ջամալյան. Բաքուն լուրջ հիմքեր ունի ձախողելու բանակցային նախաձեռնությունները
Մոսկվան փորձում է այնպես անել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպում ավարտվի որևէ արդյունքով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ, ՊՆ հանրային խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը: Անդրադառնալով Սոչիում կայացած հանդիպմանը, նա նշեց, որ պատահական չէ, որ այս անգամ ևս պայմանավորվածություն է ձեռք բերվել գերիների փոխանակման հարցում: 
«Դա ռուսական դիվանագիտության համար փոքր հաղթանակ չէ»,-գնահատեց բանախոսը, ապա հիշեցրեց, որ ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը շահագրգրված չէ ռազմական գործողություններով և հումանիտար որևէ նախաձեռնություն նրա համար շահեկան է:

«Ադրբեջանական կողմի համար խնդիրն այլ տրամաբանություն ունի: Փորձում է գերիների փոխանակման հարցով համագործակցել, բայց պահպանել նաև լարումը: Բաքուն լուրջ հիմքեր ունի ձախողելու բանակցային նախաձեռնությունները, սակայն դրա մեջ մեղադրելով հայկական կողմին», - ասաց նա, տեսակետ հայտնելով, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, բայց պարզ չէ, թե երբ կգնա այդ արկածախնդրության: 

Ջամալյանի խոսքով, ժողովրդավարացման գործընթացների դանդաղ տեմպը արդարացնելու համար ադրբեջանական կողմը միշտ մատնացույց է անում Արցախի խնդիրը, մինչդեռ դա, ըստ փորձագետի, ալիևյան դիկտատուրան հիմնավորելու մի անհաջող փորձ է:
Ռազմական հոգեբանը նշեց, որ Բաքվի քաղաքական հաշվարկներում շատ մեծ դեր է հատկացվում դիպուկահարներին և դիվերսիոն խմբերին, սակայն միաժամանակ նկատեց, որ ադրբեջանցի դիպուկահարների ցանկացած գործողություն կասեցվում է և համարժեք պատասխան ստանում հայկական զինված ուժերի կողմից:

/Panorama.am/

Просмотров: 399 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ