Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 15 » Հովիկ Աբրահամյանը Միացյալ Թագավորության Լորդերի պալատի նախագահին հրավիրել է Հայաստան
15:27
Հովիկ Աբրահամյանը Միացյալ Թագավորության Լորդերի պալատի նախագահին հրավիրել է Հայաստան
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից: Մարտի 15-ին Լոնդոնում Հայաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում: Առաջին հանդիպումը ՄԹ խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուի հետ էր: 

Հանդիպմանը մասնակցում էր բարոնուհի Քերոլայն Քոքսը: Հանդիպման ընթացքում պարոն Բերքոուն կարևորել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարի այցը Մեծ Բրիտանիա և նշել, որ այն խթան կհանդիսանա երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և միջխորհրդարանական համագործակցության խորացման համար: Նա անհրաժեշտ է համարել խորհրդարանների միջև երկկողմ շփումների ակտիվացումը: Համայնքների պալատի նախագահը հայ խորհրդարանականներին ներկայացրել է Միացյալ Թագավորության երկպալատ խորհրդարանի կառուցվածքը, կազմը: 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հաստատել Հայաստանի պատրաստակամությունը` ակտիվ և կառուցողական քաղաքական երկխոսություն ծավալել Միացյալ Թագավորության հետ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների բազմակողմանի զարգացումը և այդ համատեքստում` բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը, ինչին կնպաստեն երկկողմ փոխայցելությունները, տարբեր ձևաչափերով, շփումների ակտիվացումը: Այս համատեքստում ԱԺ նախագահը բարձր է գնահատել 2010 թ. փետրվարին ՀՀ Նախագահի այցը Միացյալ Թագավորություն: Նրա համոզմամբ` իր այցի ընթացքում նախատեսված հանդիպումների արդյունքում ևս կհաջողվի ընդլայնել համագործակցության եզրերը և նոր ուղիներ նախանշել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Օրենսդիր մարմինների միջև գործակցության խորացման առումով կարևոր դեր է վերապահվել խորհրդարաններում գործող պատգամավորական բարեկամության խմբերին: 

Հաջորդ հանդիպումը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի նախագահ բարոնուհի Հելեն Հայմանի հետ է եղել: Լորդերի պալատի նախագահի համոզմամբ` Հայաստանի ԱԺ նախագահի այցը կարևոր նախադրյալ է բրիտանահայկական փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելու առումով: Նա կարևորել է խորհրդարանների միջև շփումների ակտիվացումը` այս համատեքստում բարձր գնահատելով բարոնուհի Քերոլայն Քոքսի կատարած մեծ աշխատանքը: Բարոնուհի Հելեն Հայմանը հույս է հայտնել, որ Հովիկ Աբրահամյանի այցը կնպաստի երկկողմ կապերի ակտիվացմանը և զարգացմանը:

Ազգային ժողովի նախագահը նշել է, որ իր այցի նպատակն է ակտիվացնել երկկողմ շփումները և կարևորել է քաղաքական և տնտեսական կապերի զարգացումը` հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման և ընդլայնման համար` անհրաժեշտ համարելով օրենսդիր մարմինների միջև հարաբերությունների ակտիվացումը: 

«Մենք կարևորում ենք Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև միջխորհրդարանական համագործակցությունն այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակներից է: Մենք շահագրգիռ ենք խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը` աշխուժացնելով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի խորհրդարանների միջև տարբեր մակարդակներով պատվիրակությունների երկկողմ այցերը: Կարևորում ենք միջխորհրդարանական կապերի զարգացումը, որը միջպետական հարաբերությունների բաղադրիչ մաս է կազմում»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: 

Բարոնուհի Քոքսը նշել է, որ 70 անգամ այցելելով Հայաստան և ԼՂՀ` համոզված է, որ այնտեղ կառուցում են իրապես ժողովրդավարական երկիր և քաղաքացիական հասարակություն: Նա անգնահատելի է համարել Հայաստանի դերը համաշխարհային մշակութային և հոգևոր ժառանգության մեջ և քաղաքակրթության զարգացման գործում: Քերոլայն Քոքսը համարձակ և սկզբունքային քայլ գնահատեց առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերություններ սկսելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը և հայ-թուրքական հարաբերություններին: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ կողմ է հակամարտության խաղաղ լուծմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում. խնդիրը լուծում ունի միայն միջազգային իրավունքի` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների համատեքստում և այդ սկզբունքներից որևէ մեկը չպետք է գերակշռի մյուսի նկատմամբ: Հայաստան-Թուրքիա հարաբերություններին անդրադառնալով` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, բայց Թուրքիան պատրաստ չէ սկսած գործընթացը շարունակել առանց նախապայմանների` համաձայն Ցյուրիխում միջազգային բարձր միջնորդությամբ ստորագրված արձանագրությունների ոգուն: Եվ հաշվի առնելով Թուրքիայի խորհրդարանում ողջամիտ ժամկետներում արձանագրությունների վավերացման ուղղությամբ անհարկի ձգձգումները և նախապայմանների առաջադրումը, Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը արձանագրությունները ետ կանչեց Հայաստանի խորհրդարանի օրակարգից` պահպանելով միևնույն ժամանակ արձանագրությունների տակ դրված հայկական կողմի ստորագրությունը և դրանով իսկ հարգելով միջնորդների բարձր հեղինակությունը: 

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը Լորդերի պալատի նախագահին հրավիրել է Հայաստան: Բրիտանիայի խորհրդարանում ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի անդամների հետ` Քերոլայն Քոքսի գլխավորությամբ: Հանդիպումից հետո ԱԺ նախագահը և պատվիրակության անդամները շրջայց են կատարել խորհրդարանի շենքում, մասնակցել Լորդերի պալատի նիստին, որտեղ այդ պահին ընթացել է խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանը:

Մարտի 15-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի ղեկավար Ռոբերթ Վոլթերի հետ: Հանդիպումից հետո Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:

/Panorama.am/

Просмотров: 423 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ