Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 25 » ՀՀԿ. Զեկույցը փաստեց, որ Արցախը հակամարտության կողմ է դիտվում
12:38
ՀՀԿ. Զեկույցը փաստեց, որ Արցախը հակամարտության կողմ է դիտվում
«Փաստահավաք խմբի զեկույցն իհարկե իդեալական չէ, սակայն դրույթները հիմնականում հակասությունների մեջ են մտնում ադրբեջանական քարոզչության հետ»,- մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ փաստահավաք առաքելության հրապարակած զեկույցը՝ Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերով, երբ սկզբանական շրջանում առաջարկ եղավ ազատագրված 7 շրջաններում փաստահավաք առաքելություն իրականացնել, հայկական կողմը հայտարարեց, թե դա ընդունելի կլինի, եթե նույն գործընթացն իրականացվի նաև Ադրբեջանի կողմից օկուպացված շրջաններում՝ Շահումյան, Մարտունաշեն, Մարտակերտի արևելյան շրջաններում:

«Զեկույցում նշված է, որ նման դաշտային առաքելություն պետք է իրականացվի նաև վերոնշյալ շրջաններում: Սա խոսում է այն մասին, որ հայկական կողմի և ԵԱՀԿ ՄԽ փաստահավաք առաքելության մոտեցումները համահունչ են միմյանց, ու սա այն դեպքում, որ ադրբեջանցիները դրա հնարավորությունը բացառում էին»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, թե զեկույցում հստակ նշվում է հակամարտության բոլոր կողմերի ներգրավածության մասին, որի մեջ, բնականաբար, առաջին հերթին վերջիններս նկատի ունեն արցախյան կողմին՝ փաստացի ընդունելով, որ հակամարտության կողմ է նաև Արցախի Հանրապետությունը:

«Փաստահավաք առաքելության զեկույցը մերկացրեց ադրբեջանական քարոզչությունը, ինչը դրսևորվում է նրանց կողմից՝ Արցախի մասին կեղծ տեղեկատվության տարածմանը: Ադրբեջանը նշում էր, թե 7 շրջաններում ակտիվորեն ահաբեկչական խմբավորումներ են գործում կամ այդտեղով անցնում են թմրամիջոցների տարանցիկ ուղիներ: Դաշտային առաքելությունն իր զեկույցով նշում է, որ այդ տարածում մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով՝ միաժամանակ ընդգծելով, որ հայաթափվել են Ադրբեջանում ապրող հայերը, որոնք հետագայում բնակություն են հաստատել նաև ազատագրված շրջաններում»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:

Նրա համոզմամբ, զեկույցում խոսվում է հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին, ինչը լիովին հակասում է Ադրբեջանի կողմից հաճախակի հնչող ռազմական հռետորաբանությանը:

«Փաստաթղթում խոսք է գնում այն մասին, որ կողմերը պետք է զերծ մնան ռազմական լուծումից, ինչպես նաև՝ դատապարտելի է դիպուկահարների՝ առաջնային գծում գործելու փաստը: Այսօր բոլորին է հայտնի, որ Ադրբեջանն է, որ այդպես էլ չի համաձայնվում դիպուկահարներին հեռացնել առաջնային գծից:

Վերջին ժամանակներս ադրբեջանցի որոշ պաշտոնյաներ անհեթեթ հայտարարություններ հնչեցրեցին Արցախի օդանավակայանի շահագործման դեպքում Ադրբեջանի կողմից իրականացվող հնարավոր խոցման մասին: Միջորդները մեկ անգամ ևս ընդգծել են, որ նման հայտարարություններն ինքնին դատապարտելի են»,- հավելեց Է. Շարմազանովը:

Խորհրդարանականի համոզմամբ, զեկույցը բացահայտում է ադրբեջանական քարոզչության կեղծ լինելը, ցույց տալիս, որ Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե բանակցությունների միջոցով արդյունքի հասնելն է, այլ խնդիրը փակուղի տանելն ու միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելը: Զեկույցում փաստվում է, որ Արցախը հակամարտության կողմ է»,- եզրափակեց ՀՀԿ-ական գործիչը:

Նախորդիվ`  http://www.panorama.am/am/region/2011/03/24/insk-co-chairs/

/Panorama.am/
Просмотров: 508 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ