Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 14 » ՀՀԿ մամուլի խոսնակ. Նախագահի խոսքում հստակ ընդգծվեց՝ ժողովրդավարական արժեքները մեր երկրում այլընտրանք չունեն
11:52
ՀՀԿ մամուլի խոսնակ. Նախագահի խոսքում հստակ ընդգծվեց՝ ժողովրդավարական արժեքները մեր երկրում այլընտրանք չունեն
«Հանրապետության նախագահն ի սկզբանե եղել է Հայաստանում ժողովրդավարական արժեքների հաստատման ջատագովներից մեկը: Սա առավել ցայտուն ընդգծվեց նաև մարտի 12-ին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած իր խոսքում՝ նշելով, որ ներկայումս իրականացվող բաեփոխումների հիմքում ընկած է երկրում ժողովրդավարական արժեքների հաստատումը»,- անդադառնալով ՀՀ նախագահի Ծաղկաձորում ունեցած ելույթին՝ Panorama.am-ին ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ նախագահն իր խոսքում նշել է, թե «իշխանությունները պատրաստ ենք լսել քննադատություններ, առաջարկություններ, միայն թե դրանք միտված լինեն կոնկրետ խնդրի լուծմանը, իրատեսական լինեն, այլ ոչ թե արվեն որպեսզի դրանցով շահարկեն ու ընտրազանգված ձեռք բերեն»: Երկրի ղեկավարը կարծիք է հայտնել, որ Հայաստանում քաղաքական գործընթացները ճիշտ ճանապարհով են գնում, «չհաշված, իհարկե, թերությունները: Նա ընդգծել է, որ և' իշխանությունները, և' ընդդիմությունը պետք է ճիշտ հետևություններ անեն, որպեսզի անցյալի սխալները չկրկնվեն:

Պատգաավորի խոսքերով, նախագահն իր խոսքում մեկ անգամ ևս փաստեց, որ այդ ուղղությամբ հետևողական քաղաքականություն է իրականացվում: «Պատահական չէր, որ դեռևս ՀՀԿ-ի 20-ամյակի կապակցության կազմակերպված միջոցառման ժամանակ, իր ելույթում նախագահը նշեց, որ փոփոխությունները, բարեփոխումները պետք է սկսենք մեզանից»,- ասաց Է. Շարմազանովը:

Նախագահն իր խոսքում հստակ խոսեց իշխանություն-ընդդիմություն հարաբերություների մասին, կարևորելով ընդդիմության և, առհասարակ, տարբեր գաղափարների ու կարծիքների կարևորության մասին, ինչից, ըստ գործչի, բխում է, որ երկրում չպետք է անձերի պայքար լինի, պետք է լինի գաղափարների և ծրագրային պայքար:

«Կարևորելով ընդդիմության դերը, նախագահը ընդգծեց, որ առանց առողջ, առանց կառուցողական ընդդիմության անհնար է կայուն և արդյունավետ քաղաքական համակարգ ձևավորել: Երկրի առաջին դեմքը հստակ կարևորեց ընդդիմության ինստիտուտը՝ որպես քաղաքաքական հասարակական զարգացման երաշխիք: Երկրորդ, նախագահը նորմալ գնահատեց այն փաստը, որ ժողովրդավարության պայմաններում ընդդիմությունը քննադատություններ է հնչեցնում, իսկ իշխանություններն աշխատում են հնարավորինս վերացնել ընդդիմության, հասարակության կողմից մատնացույց արած թերությունները»,- հիշեցրեց նա:

Խորհրդարանականի հավելմամբ, այդ ամենի հետ մեկտեղ, նախագահը նշեց, որ ադյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմության քննադատությունը, մոտեցումները լինեն իրատեսական: «Նախագահի խոսքում հստակ ընդգծվեց, որ ժողովրդավարական արժեքները մեր երկրում այլընտրանք չունեն:

Պատգամավորի համոզմամբ՝ այսօր արդեն կարելի է փաստել, որ նախագահ Սարգսյանի օրոք իրականացվող աշխատանքները դրված են ճիշտ հիմքերի վրա և երկիրն աստիճանաբար ետ է մղում անձերի պայքարը, միհիլիզմը ու իշխանություն-ընդդիմություն պայքարը քիչ-քիչ ընթանում է քաղաքական կոռեկտության սահմաններում: «Քաղաքական տարբեր կարծիքների բախման արդյունքում է, որ ծնվում է ճշմարտությունը»,- հավելեց քաղաքական գործիչը:

Նա փաստեց, որ քննադության պատրաստ է, դիմացինի կարծիքը լսում է միայն այն իշխանությունը, որը ուժեղ է և հանդուրժող, իսկ այն, որ իշխանությունը երկրի նախագահի գլխավորությամբ պատրաստ է լսել ընդդիմության տեսակետները, հասարակության կարծիքը, դա նշմարվեց դեռևս նախագահի պաշտոնավարման առաջին իսկ օրերից, երբ ձևավորվեց հասարակական խորհուրդը, երբ նախագահը հանդիպումներ ունեցավ մի քանի տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ:

«Սա վերջին տարիների համար, նորություն է, երբ իշխանություններն այսքան բաց են հասարակության առաջ, բաց են երկխոսության համար: Նախագահի ելույթը ցույց տվեց, որ նա ոչ թե միայն իրեն ձայն տվողների նախագահն է, այլ հանրապետության բոլոր քաղացիների նախագահը և պատրաստ է Սահմանադրությամբ իրեն տրված պարտականություններն իրականացնել ամենաբարձր մակարդակով»,- ընդգծեց բախախոսը:

Ըստ նրա՝ նախագահի խոսքը ցույց տվեց, որ ինքը պետական և ազգային գաղափարախոսության կրող է, և որ նրա համար կարգախոս է՝ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար սկզբունքը, քանզի նա ապացուցեց, որ իշխանությունը նպատակ չէ, այլ միջոց, որի միջոցով լուծվում է երկրի առջև առկա մարտահրավերները:


/Panorama.am/
Просмотров: 395 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ