Блог
Главная »
2010 »
Декабрь »
8 » ՀՀ խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որի համաձայն Հայաստանը կկարողանա պայմանագրեր կնքել չճանաչված պետությունների հետ
14:42 ՀՀ խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որի համաձայն Հայաստանը կկարողանա պայմանագրեր կնքել չճանաչված պետությունների հետ |
PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ 88 «կողմ» ձայնով ընդունել է «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Դեռ քվեարկությունից առաջ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, որ քանի որ այդ օրինագիծը հակասում է Վիեննայի միջազգային պայմանագրերի մասին կոնվենցիային, խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:
Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը, ելույթ ունենալով ԱԺ-ում մինչ օրինագծի ընդունումը, ՀՀ ԱԺ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը հանդիսանում է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորը: «Հայաստանը Ղարաբաղի ժողովրդի ազատ տեղաշարժվելու, առողջապահության, կրթության և այլ իրավունքի իրականացման երաշխավորն է: Օրինագծի ընդունումը թույլ կտա բոլոր այդ հարցերը տեղափոխել իրավական դաշտ»,-ասել է Քոչարյանը:
Նա կրկին հաստատեց, որ Հայաստանն ամեն կերպ հասնելու է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը:
Փոփոխություններն ենթադրում են, որ Հայաստանը կկարողանա պայմանագրեր կնքել չճանաչված պետությունների հետ:
/Panarmenian.net/
|
Просмотров: 488 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |