ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվա կառավարության նիստում շնորհավորեց երկու նորանշանակ նախարարներին` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին և ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին`ցանկանալով նրանց բեղմնավոր աշխատանք:
«Հրայր Թովմասյանը փորձառու իրավաբան է, աշխատել է միջազգային կառույցների հետ, պարկեշտ, ազնիվ անձնավորություն է, ինչպես նաև ունի կառավարչական աշխատանքի փորձ: Ես համոզված եմ, որ մենք կառավարությունում կստեղծենք այնպիսի միջավայր և մթնոլորտ, ոպեսզի նրա մուտքը լինի սահուն կառավարություն»,-նշեց վարչապետը:
Տ. Սարգսյանի գնահատմամբ, Վաչե Գաբրիելյանը նույնպես փորձառու մասնագետ է և բանիմաց ֆինանիստ:
Վարչապետը նշեց նաև, որ ՀՀ էկոնոմիկայի նոր նախարար Տիգրան Դավթյանի համար էկոնոմիկայի նախարարությունը հարազատ միջավայր է: Ըստ Տ.Սարգսյանի, նա երկար տարիներ աշխատել է Էկոնոմիկայի նախարարությունում, մթոլորտը, խնդիրները նրան պարզ են: «Այսինքն` նրա մուտքը էկոնոմիկայի նախարարություն ավելի հեշտ է լինելու»,-ասաց վարչապետը:
/Panorama.am/
|