Блог
Главная »
2010 » Декабрь » 8 » ՀՀ փոխվարչապետն մեկնեց Քուվեյթի Պետություն
14:59 ՀՀ փոխվարչապետն մեկնեց Քուվեյթի Պետություն |
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով այսօր մեկնել է Քուվեյթի Պետություն:
Ինչպես տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախատեսվում են փոխվարչապետի հանդիպումները Քուվեյթի վարչապետ շեյխ Նասեր ալ Սաբահի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Այցի շրջանակում երկու երկրների միջև կստորագրվի «Տնտեսական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր, որով նախատեսվում է հայ-քուվեյթյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի ստեղծում:
Այցի առաջին օրը փոխվարչապետը կհանդիպի Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: /Aysor.am/
|
Просмотров: 487 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |