Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 31 » ՀՀ նախագահը պատասխանել է Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքներին
15:43
ՀՀ նախագահը պատասխանել է Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքներին
Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Panorama.am-ի հարցին: 
Ստորև ներկայացնում ենք հարց ու պատասխանի սղագրությունը:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք օրեր առաջ Ադրբեջանի քաղավիացիայի պետական վարչության, այդ երկրի արտաքին գործերի նախարարության և մի շարք այլ գերատեսչությունների հայտարարություններն այն մասին, որ իրենք կոչնչացնեն այն բոլոր ինքնաթիռները, որոնք կփորձեն վայէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում, նկատի ունենալով Երևան-Ստեփանակերտ քաղաքացիական չվերթների սպասվելիք վերականգնումը: 

-Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իրավունք ունի օգտվելու օդային տրանսպորտի ծառայություններից: Այստեղ որևէ կասկած լինել չի կարող: Կասկած լինել չի կարող նաև, որ ինչպես Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, այնպես էլ Հայաստանի իշխանությունները, պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի այս խնդիրը համաձայնեցնեն պատկան մարմինների հետ: Եվ վստահ եմ, որ այս գործընթացն ունենալու է իր դրական ավարտը: 
Ինչ վերաբերում է հայտարարությանը, ապա այդպիսի հայտարարություններ աշխարհի մերօրյա պատմության մեջ եղել են և քիչ չեն եղել: Բայց այստեղ մի բայց կա: Այդ հայտարարությունները միշտ հնչել են ահաբեկչական կազմակերպությունների կողմից, և որևիցե պետության կողմից այդպիսի հայտարարություն չի հնչել: Պետության կողմից այդպիսի հայտարարություն հնչեցնելը, ինչպես ասեմ` մառազմ է, հիվանդ մարդկանց ելույթներ են, ժամանակավրեպ, անցած բաներ են: Ի՞նչ է նշանակում, երբ պետությունն ասում է, որ ես կոչնչացնեմ քաղաքացիական ինքնաթիռը: Այսինքն` այս հայտարարությունը մեկնաբանելու կարիք չկա: 
Բայց ես կարող եմ մեկ բան հայտարարել. այդ ավիաթռիչքի առաջին ուղևորը ես եմ լինելու` Հայաստանի Հանրապետության նախագահը: 
Կարծում եմ` Շվեյցարիայի Համադաշնությունը ամբողջովին սատարում է մեզ:

/Panorama.am/
Просмотров: 407 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ