Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Декабрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Декабрь » 1 » ՀՀ նախագահի նկատմամբ վստահության միջին գնահատականն աճել է
13:46
ՀՀ նախագահի նկատմամբ վստահության միջին գնահատականն աճել է
Հայաստանի նախագահի նկատմամբ վստահության միջին գնահատականը 2006 թ. կազմել է 2.9 (սանդղակի առավելագույն 5 միավորից), իսկ 2009 թ. 3.3 միավոր: Այս ցուցանիշներն այսօր Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում 2009 թ-ին միաժամանակյա անցկացված հետազոտական արդյունքների շնորհանդեսի ժամանակ ներկայացրեց Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հայաստանյան տնօրեն Հեղինե Մանասյանը:

«Հայաստանում սոցիալ-քաղաքական հաստատությունների նկատմամբ վստահության մակարդակի գնահատականների համադրումը 2004-2009 թթ. համար բացահայտում է դրա աճի միտումը հաստատությունների մեծ մասի համար` վկայելով երկրում պետական կայացումը»,- նշեց Հ. Մանասյանը:

Ըստ հարցումների, Վրաստանի նախագահի նկատմամբ վստահությունը 2004 թ. 4.4 միավորից նվազելով 2007 թ. կազմել է 2.9 միավոր, իսկ հետագա տարիներին կրկին աճելով 2009 թ. հաստատվել է 3.5 միավորի վրա:

Ընդ որում, Հարավկովկասյան բոլոր երկրներում խորհրդարանի հանդեպ վստահությունը զիջում է նախագահական ինստիտուտի հանդեպ վստահությանը: 2009 թ. խորհրդարանի հանդեպ վստահությունը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում միջինում եղել է համապատասխանաբար 2.7, 3.2 և 2.9:

Նշենք, որ երեք հանրապետություններում հարցումն անցկացվել է միասնական ընտրանքային մեթոդաբանությամբ շուրջ 6000 տնային տնտեսություններում: 2009թ. բոլոր երկրներում էլ որպես ընտրանքի շրջանակ օգտագործվել են ընտրական ցուցակները: Հարցվողները պատասխանել են 120 հարցերի` Հարավային Կովկասի երկրներում սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացումների վերաբերյալ:

/Aysor.am/
Просмотров: 506 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ