Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Декабрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Декабрь » 6 » ՀՀ Նախագահի հետ քննարկվել են Երևանի բնապահպանական խնդիրները
16:27
ՀՀ Նախագահի հետ քննարկվել են Երևանի բնապահպանական խնդիրները
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպեց Հանրային խորհրդի անդամների հետ: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը, հանդիպման ընթացքում քննարկված հարցերից մեկը վերաբերել է Երևանում առկա քաղաքաշինական խնդիրներին` Երևանի քաղաքաշինությունը և բացասական ազդեցությանը էկոլոգիական խնդիրների վրա: 

«Նախագահը նոր էր ընտրվել, երբ հանդիպեցինք ու ներկայացրեցինք քաղաքաշինական բնագավառում առկա խնդիրները: Խոստում եղավ, որ շատ բան կփոխվի: Իրոք, շատ բան փոխվել է, մենք գոհ ենք` քաղաքը ծաղկապատում են, մաքրում են, սանմաքրումն էլ լավ է, շենքերն են լվանում: Շատ բան է փոխվել, բայց քաղաքաշինության խնդիրը մնացել է: Մենք հենց այդ խնդիրն էլ բարձրացրեցինք այս հանդիպման ընթացքում: Բացատրություն եղավ, որ դա կապված է ՀՆԱ-ի հետ, փոխելը դժվար է»,- ասաց ՀԽ անդամը: 

Ըստ Կ.Դանիելյանի` խոսք է գնացել տասը տարիների ընթացքում Երևանում իրականացվող «հակաէկոլոգիական քաղաքաշինության» մասին: Մասնավորապես, ըստ բնապահպանի` նշվել է, որ այն արվել է Մոսկվայի բացասական օրինակով: 

«Մոսկվայում իրականացվում է կետային կառուցապատում, որի արդյունքում այսօր Ռուսաստանի մայրաքաղաքը տրանսպորտային, կոմունիկացիոն կոլապսի մեջ է: Երևանը նույն ճանապարհին է: Մեր բնակլիմայական պայմաններում ազդեցությունը շատ ավելի բացասական է», - նշեց բանախոսը: 

Կ. Դանիելյանն ասաց, որ իրենք այսօր հենց այդ հարցն են բարձրացրել Նախագահի հետ հանդիպման ժամանակ, քանի որ նախարարության, քաղաքապետարանի հետ աշխատանքը արդյունք չի տվել: 

«Մենք դիմեցինք Նախագահին, քանի որ մեզ անհրաժեշտ է օժանդակություն: Նա խոստացավ օժանդակում ոչ այն խիստ կաղապարով, որ մենք էինք առաջարկում` Նախագահին առընթեր հատուկ հանձնաժողովի ստեղծում, բայց օժանդակություն խոստացավ»,- ասաց Հանրային խորհրդի անդամը, նշելով, որ հանդիպման ընթացքում մի քանի առաջարկություններ են հնչել: 
 
/Aysor.am/
Просмотров: 558 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ