Блог
Главная »
2010 » Декабрь » 21 » ՀՀ ԱԻՆ. Իրանը կարող է դիմել հայ փրկարարներին
14:59 ՀՀ ԱԻՆ. Իրանը կարող է դիմել հայ փրկարարներին |
«Կառավարման որոշ օղակներով Իրանը կարող էր օգնություն խնդրեր, բայց դա դեռ չի արել», - Aysor.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության լրատվական բաժնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը` խոսելով իրանական Քերման քաղաքին հայ փրկարարների օգնության հնարավորության մասին:
Հիշեցնենք, որ այս գիշեր Իրանի հարավ-արևմուտքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: 7 բալ ուժգնությամբ ցնցումները տեղի են ունեցել Քերմանում: Այս պահին նշվում է 7 զոհի ու հարյուրավոր վիրավորների մասին, շատերն էլ մինչ այժմ գտնվում են փլատակների տակ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Նիկոլայ Գրիգորյանը միևնույն ժամանակ նշեց, որ 7 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում երկրները հազվադեպ են դիմում ուրիշների օգնության:
«Խոշոր աղետների ժամանակ երկիրը պետք է դիմի օգնության խնդրանքով` համաշխարհային հանրությանը, միջազգային կազմակերպություններին: Քերմանը մեզանից 1500 կմ հեռավորության վրա է, և այդպես չէ, որ արագ արձագանքման փրկարարների խումբ միանգամից մեկներ», - ասաց Ն. Գրիգորյանը: /Aysor.am/
|
Просмотров: 453 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |