Блог
Главная »
2010 » Декабрь » 17 » Հայաստանի քաղաքացիները կկարողանան կենսաչափական անձնագրեր ստանալ 2011-ի սեպտեմբերին
15:34 Հայաստանի քաղաքացիները կկարողանան կենսաչափական անձնագրեր ստանալ 2011-ի սեպտեմբերին |
PanARMENIAN.Net - 2011-ի սեպտեմբերին Հայաստանի քաղաքացիներին սկսելու են տրամադրել կենսաչափական անձնագրեր և նույնացման քարտեր: Ինչպես հաղորդել է դեկտեմբերի 17-ին մամլո ասուլիսում Հայաստանի ոստիկանության անձնագրային-անցագրային վարչության պետ Նորայր Մուրադյանը, նոր անձնագրեր ստանալու են բոլոր ցանկացողները, սակայն զուգահեռ գործելու են հին նմուշի անձնագրեր: Որոշ ժամանակի ընթացքում քաղաքացիները կարող են ստանալ հին անձնագիրը կենսաչափականի փոխարեն:
Կենսաչափական անձնագիրը, որը նախատեսված է երկրի սահմաններից դուրս գալու համար, պարունակելու է տվյալներ քաղաքացու անունի, ազգանունի, հայրանունի, ծննդյան վայրի մասին, լուսանկար և երկու ցուցամատերի մատնահետքը: Էլեկտրոնային նույնացման քարտերը, որոնք նախատեսված են երկրի ներսում անձը հաստատելու համար, պարունակում են նույն տվյալները, սակայն մատնահետքերի փոխարեն կիրառվելու է էլեկտրոնային ստորագրություն: Ինչպես նշել է Նորայր Մուրադխանյանը, կենսաչափական անձնագրերի և էլեկտրոնային նույնացման քարտերի պատրաստման հայտեր են ներկայացրել 8 կազմակերպություններ: Վերջնական որոշում ընդունվելու է 2011-ի սկզբին: ՀՀ նախագահի հանձնարարականով 2008-ի մարտից սկսվել է Հայաստանում կենսաչափական անձնագրերին անցում կատարելու գործընթացը:
/Panarmenian.net/
|
Просмотров: 562 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |