Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 23 » Հայ հասարակությունը ադրբեջանական սադրանքին չի տրվել. Երևան-Ստեփանակերտ առաջին չվերթից օգտվել ցանկացողների թիվը մեծ է
16:07
Հայ հասարակությունը ադրբեջանական սադրանքին չի տրվել. Երևան-Ստեփանակերտ առաջին չվերթից օգտվել ցանկացողների թիվը մեծ է
Երևան-Ստեփանակերտ իրականացվելիք չվերթի վերաբերյալ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու սպառնալիքները,  ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պետական ահաբեկչություն որակեց: «Այս չվերթի հետ կապված ադրբեջանական հոխորտանքներնը հեռուն գնացող սադրանքների ավելի խորացված տարբերակն են, որը այլ կերպ քան պետական ահաբեկչություն չի կարելի որակել»,-ասաց բանախոսը:

Ռազմական փորձագետը նշեց, որ ուսումնասիրությունների համաձայն, աշխարհում դեպք չի գրանցվել, երբ դիտմամբ խոցվի, կործանվի քաղաքացիական ինքնաթիռ: Իսկ Ադրբեջանի պետական գերատեսչություններից մեկը` քաղաքացիական ավիացիայի վարչությունը, որը, ի դեպ, իրավասու չէ այդ հարցերով զբաղվելու, հայտարարել է Ադրբեջանի նման մտադրության մասին: Ընդ որում, փորձագետը նշեց` ադրբեջանական կողմը չի հաշվարկել, որ այդ քայլով ադրբեջանցիները նույն «հաջողությամբ» հնարավոր է վնասեն նաև ինքնաթիռում գտնվող այլ երկրների քաղաքացիների, քանի որ չվերթից օգտվել ցանկացողների թվում նաև օտարերկրացիներ կան: 

Բացի այդ, նա նշեց, որ ադրբեջանական այդ քայլը արժանի պատասխան է ստանալու, քանի որ հայկական կողմը տեխնիկապես ավելի լայն հնարավորություններ ունի Ադրբեջանի տարածքից թռչող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու ու հակահարվածի համար: Փորձագետի հավաստմամբ, այդ քայլն անելու հնարավորություն է տալիս նաև երկրի աշխարհագրական դիրքը: 
Panorama.am-ի հարցին, որ ի վերջո, փորձագետը հնարավոր համարո՞ւմ է ադրբեջանական կողմից նման հանդգնություն, բանախոսը նշեց, որ ահաբեկչական տարբերակով հնարավոր է համարում նման քայլ:

Ասուլիսին ներկա քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նույնպես պատասխանելով հարցին նշեց, որ Ադրբեջանից ամեն ինչ հնարավոր է սպասել, քանի որ ադրբեջանական մենթալիտետին դա խորթ չէ: Նա նույնպես նշեց, որ այս պարագայում գործ ունենք ահաբեկչության հետ ու Ադրբեջանը արդեն տեղեկատվական ահաբեկչություն է կատարել նման հայտարարություններ իրեն թույլ տալով: Մելիք-Շահնազարյանի համար, սակայն, ուրախալի է այն փաստը, որ հայ հասարկությունը չի տրվել ադրբեջանական սադրանքին ու ի հակադրություն սպառնալիքների, շատ մարդիկ են ցանկանում լինել այդ ինքնաթիռում:

Բանախոսները նաև ավելացրին, որ ինքնաթիռում բացի հասարակ քաղաքացիներից ցանկանում են լինել հայտնի լրագրողներ, հասարակական գործիչներ, անվանի մարդիկ, ովքեր ուզում են  Ադրբեջանին ցույց տալ, որ ոչ մի սպառնալիք չի կարող ազդել: Իսկ ռազմական փորձագետը հատկապե  նշեց, որ այդ չվերթները Արցախի համար լուրջ խթան կարող են հանդիսանալ ու այդ խթանը հաշվի առնելով` Ադրբեջանի սադրանքը հասկանալի է: «Սադրել, սպառնալ, թույլ չտալ, որ Արցախը զարգանալու ևս մեկ հնարավորություն ունենա: Այ սրանից է վախենում Ադրբեջանը»,-եզրափակեց ռազմական փորձագետը:

/Panorama.am/
Просмотров: 411 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ