Блог
Главная »
2010 » Декабрь » 9 » ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարները հավանություն են տվել հավաքական խաղաղապահ ուժերի գործունեությանը
15:48 ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարները հավանություն են տվել հավաքական խաղաղապահ ուժերի գործունեությանը |
PanARMENIAN.Net - ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարները հավանություն են տվել հավաքական խաղաղապահ ուժերի գործունեության մասին փաստաթղթին, լրագրողներին է ասել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Փաստաթուղթը հավանության է արժանացել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳՆԽ, Պաշտպանության նախարարների և ԱԱԿ քարտուղարների խորհրդի համատեղ նիտում: «Մենք համաձայնեցրինք բոլոր հարցերը, առաջին հերթին, փաստաթղթերի փաթեթը, որը նախապատրաստվել էր ընթացիկ տարվա օգոստոսին Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպման հանձնարարականների հիման վրա»,-ասել է նա:
Լավրովն ընդգծել է, որ ամենակարևորը կանոնադրական փաստաթղթերում արվող փոփոխություններն են: «Հավանության են արժանացել միջազգային ասպարեզում մեր փոխգործակցությանը նվիրված հռչակագրի նախագիծը: Երրորդ փաստաթուղթը վերաբերում է հավաքական խաղաղապահ ուժերին, այնտեղ արձանագրվում է ոչ միայն խաղաղապահ խնդիրներ կատարելու պատրաստակամությունը, այլ նաև ՀԱՊԿ երկրների պատրաստակամությունը տրամադրել այդ ուժերը ՄԱԿ-ի ԱԽ որոշմամբ անցկացվող խաղաղապահ գործողությունների համար»,-ասել է Լավրովը:
/Panarmenian.net/
|
Просмотров: 558 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |