Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 25 » Համանախագահները ներկայացրել են դաշտային առաքելության զեկույցը
12:16
Համանախագահները ներկայացրել են դաշտային առաքելության զեկույցը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ տեղեկացրել են նախորդ տարվա աշնանը Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում դաշտային առաքելության մասին զեկույցի ներկայացման մասին: 

Հայտարարության ամփոփ նկարագիրը զետեղված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում: Այդ փաստաթղթի համաձայն, 2010 թվականի հոկտեմբերի 7-12-ը ԼՂ հարակից շրջաններում իրականացրած դաշտային առաքելության վերաբերյալ համանախագահները եկել են հետևյալ եզրակացության. 

«Ճամփորդելով ավելի քան 1000 կմ` համանախագահները տեսան Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու դրա չկարգավորված մնալու աղետալի հետևանքները: Մինչ հակամարտությունը գոյություն ունեցած քաղաքներն ու գյուղերը լքված են ու ավերված: Թեև վստահելի տվյալներ չկան, բնակչության թիվը կազմում է մոտ 14 000 մարդ, ովքեր ապրում են փոքր գյուղերում ու Լաչին և Քելբաջար քաղաքներում: Համանախագահներն արձանագրեցին, որ 2005 թվականից ի վեր բնակչության էական աճ չի եղել: Բնակիչները` մեծամասամբ ազգությամբ հայ, այս տարածքներ են տեղափոխվել Ադրբեջանի այլ շրջաններից, ապրում են ծանր պայմաններում` թերզարգացած ենթակառուցվածքներով, ցածր տնտեսական ակտիվությամբ ու հանրային ծառայությունների սահամանափակ հնարավորություններով: Շատերն անձը հաստատող փաստաթղթեր չունեն: Վարչական նպատակներով յոթ շրջանները և նախկին ԼՂ մարզը միավորվել են ութ նոր շրջանների մեջ»:

Համանախագահները նաև նշել են. «Այս տարածքներում դաժան իրականությունը խորացրեց համանախագահների այն տեսակետը, որ ստատուս քվոն անընդունելի է և որ միայն բանակցությունների վրա հիմնված խաղաղ կարգավորումը կարող է ավելի լավ հեռանկար ապահովել նրանց համար, ովքեր ձգտում են ապրել այստեղ ու նրանց համար, ովքեր այժմ ապրում են: Համանախագահները բոլոր կողմերի առաջնորդներին կոչ են անում ձեռնպահ մնալ այս ու վիճելի այլ տարածքներում որևէ գործունեությունից, որպեսզի վերջնական կարգավորմանը սպառնալիք չստեղծվի կամ չփոխվի այս տարածքների բնույթը: Նրանք նաև հորդորում են քայլեր ձեռնարկել` տարածքում առկա գերեզմանատների ու սրբայարերի պահպանման ուղղությամբ, ինչպես նաև հստակեցնել անձը հաստատող փաստաթուղթ չունեցող բնակիչների կարգավիճակը»:

Վերջում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արձանագրել են, որ «մտադիր են առաքելություն իրականացնել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած այլ տարածքներում ևս»:

Հիշեցնենք, որ դաշտային առաքելության իրականացմանը նախորդող ու հաջորդող շրջանում բազմիցս հայտարարվել էր, որ համանախագահները` ՄԱԿ փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի փորձագետների և ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ, դաշտային առաքելություն կիրականացնեն նաև Ադրբեջանի կողմից գրավված ԼՂՀ տարածքներում` Շահումյանի, Մարտակերտի ու Մարտունու շրջաններում:

/Panorama.am/
Просмотров: 392 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ