Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Декабрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Декабрь » 21 » Հ. Սահակյան. Մեզ համար կարևոր է, որ նշանակվող անձը աշխատի ի նպաստ իր ոլորտի և երկրի
14:11
Հ. Սահակյան. Մեզ համար կարևոր է, որ նշանակվող անձը աշխատի ի նպաստ իր ոլորտի և երկրի
«ՀՀ նախագահի ելույթին անդրադառնալիս պետք է արձանագրենք, որ այն, ինչպես նրա նախորդ ելույթներն ու ուղերձները, ուղղված էին համայն հայությանը: 
Նախագահն իր ելույթում դեղատոմս առաջարկեց՝ հասարակության մեջ առկա բացասական երևույթները արմատախիլ անելու համար: Նախագահի ելույթը կոչ էր բոլոր պաշտոնյաներին՝ անկախ այն հանգամանքներից, թե վեջիններս հանրապետական են, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, թե ընդհանրապես անկուսակցականներ»»,- անդրադառնալով ՀՀ նախագահի՝ նախօրեին հնչեցրած ելույթին՝ Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքերով՝ իր ելույթում, նախագահն անդրադարձ կատարեց ընդդիմությանը, նրանց գործելաոճին և կարևոր էր այն հատկապես այն հանգամանքը, որ նրանց անդրադառնալով՝ նախապես դասակարգեց տարբեր խմբերի:

«Բանն այն է, որ միանշանակ ասել, թե ընդդիմությունն այսպիսին է կամ այնպիսի այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ ընդդիմության տարբեր ուժեր իրենց տարբեր ձևով են դրսևորում: Եվ նախագահն իր ելույթում հստակ դասակարգեց Հայաստանում գործող ըննդիմությանը:

Նախագահն ընդդիմությանն անդրադառնալով մեկ անգամ ևս ցույց տվեց, որ մենք նորմալ ենք վերաբերվում ընդդիմության կառուցողական քննադատությանը, առաջարկներին, հաշվի ենք առնում դրանք: Ու այն քննադատությունը, որն ուղղված է հանուն մեր երկրի բարօրությանը, դա մեզ համար միանգամայն ընդունելի է»,- ասաց Հ. Սահակյանը:

Այնուհետև խորհրդարանականը նշեց. «Մենք չենք ընդունում, երբ ամեն ինչ «սևացվում է», երբ ամեն ինչին ասվում է «ոչ» զուտ «ոչ» ասելու կամ ընդդիմություն երևալու համար: Դա չէ իրական ընդդիմությունը: Երկրի ղեկավարի ելույթում հնչեց ընդդիմության այն զանգվածի մասին գնահատականներ, ովքեր ամեն գնով փորձում են «սևացնել», «դիպչել» ազգային արժեհամակարգին: Կան բաներ, որոնք իրոք այս 20 տարվա ընթացքում ձեռք է բերվել մեծ զոհողությունենրի, արյան գնով, և այդ արժեքները պետք է ամեն գնով զերծ մնան, մեղմ ասած, ոչ պատշաճ վերաբերմունքից: Այս ելույթը որոշ խմբերի համար պետք է ազդակ լինի առ այն, որ դավաճանությունը ապրելակերպ չդարձնեն, այլ եթե իսկապես կա արված գործ, ապա դրա մասին պետք է խոսել, իսկ եթե կա թերացում, փորձել համընդհանուր ուժերով վերացնել այն»:

Պատգամավորը փաստեց, որ նախագահի ելույթում կար համակիրների ուղղված կոչ, որով նախագահը ասում էր, թե կուսակցության ցանկացած անդամ պետք է իմանա իր իրավունքներն ու, մանավանդ, պարտականությունները, ծառայի կուսակցության, երկրի շահերին, այլ ոչ թե հակառակն ակնկալի: «Մեզ համար կարևոր չէ այն հանգամանքը, թե որևէ պաշտոնի նշանակվող անձը կուսակցական է, թե ոչ: Մեզ համար կարևոր է, որ նշանակվող անձը աշխատի ի նպաստ իր ոլորտի և երկրի: 
 
/Panorama.am/
Просмотров: 519 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ