Блог
Главная »
2010 » Декабрь » 3 » Գյուլը և Մեդվեդևը Աստանայում քննարկել են ԼՂ հարցի կարգավորումը
13:26 Գյուլը և Մեդվեդևը Աստանայում քննարկել են ԼՂ հարցի կարգավորումը |
Թուրքիան և Ռուսաստանը համատեղ ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Նշելով, որ Թուքիան իր լուման է ներդնում տարածքային վեճերի լուծման հարցում` Գյուլը կարծիք է հայտնել, որ ԼՂ կարգավորման շուրջ «հանգիստ, բայց վճռական դիվանագիտություն է իրականացվում», հայտնում է «Ռոսբալտը»:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որոշակի առաջընթաց է գրանցվել, որի շուրջ նա քննարկումներ է ունեցել Աստանայում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: /Aysor.am/
|
Просмотров: 545 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 3.0/1 |