Աշխարհի ամենազզվելի ժողովուրդը թուրքն է։ Այս մասին, Haberturk-ի փոխանցմամբ, Բելգիայի հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող De Pappenheimers ինտելեկտուալ հեռուստախաղի ժամանակ հայտարարել է Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ, «Նոր Ֆլանդրիայի դաշինք» կուսակցության փոխնախագահ Ժան Պետեր Պեյմանսը։
Երբ հաղորդավարը ֆլամանդացի քաղաքական գործչին հարցրել է, թե «Ըստ ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերի՝ ո՞վ է աշխարհի ամենազզվելի ժողովուրդը», Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահը պատասխանել է՝ «թուրքերը»։
Իսկ ի պատասխան հաղորդավարի այն դիտարկման, թե «Պատասխանում եք թուրքերը, սակայն ճիշտ պատասխանը հրեաներն են։ Իրականում գիտեի՞ք այդ մասին», Ժան Պետեր Պեյմանսն ասել է. «Իրականում գիտեի, սակայն հրեաների հասցեին ինչ–որ նոր բան ասելու համարձակություն չունեմ։ Շատ զգայուն ժողովուրդ են։ Ժամանակին նրանց՝ այսպես կոչված լիբերալիզմի վերաբերյալ որոշ բաներ էի ասել, սակայն դա ինձ վրա թանկ նստեց։ Այնպես որ...»։
Տեղի ունեցածի առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել Բրյուսելում Թուրքիայի դեսպան Մուրադ Էրսավջըն և տեղեկացրել, թե Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահը խոստացել է կատարվածի առնչությամբ հայտարարությամբ դիմել թուրք հանրությանը։
/Tert.am/
|