Блог
Главная »
2011 »
Март »
23 » ԵԽ գլխավոր քարտուղարը դժգոհել է Ալիևին Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակից
16:24 ԵԽ գլխավոր քարտուղարը դժգոհել է Ալիևին Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակից |
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը Իլհամ Ալիևին ուղարկված նամակում իր մտահոգություններն է հայտնել Ադրբեջանում խոսքի ազատության, քաղաքական բազմակարծության ու քաղաքական բանավեճերի միջազգային չափանիշներին համապատասխանության մակարդակի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Ալիևին ուղղված նամակում ԵԽ գլխավոր քարտուղարը անհանգստություն է հայտնել Բաքվում մարտի 11-ին և 12-ին կայացած բաղոքի ակցիաների ընթացքում ցուցարարներին ձերբակալելու կապակցությամբ և կոչ է արել փոխել հավաքները սահմանափակող մոտեցումները:
Աղբյուրի փոխանցմամբ, ԵԽ գլխավոր քարտուղարը նաև հիասթափություն է հայտնել լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի անհապաղ ազատ արձակման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Ադրբեջանի իշխանությունների կողմից չկատարելու կապակցությամբ և կոչ է արել վերանայել Ֆաթուլաևի ազատ արձակման բոլոր հնարավորությունները:
/Panorama.am/
|
Просмотров: 401 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |