Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 30 » ԵԱՀԿ նախագահողը Հարավային Կովկասում դեմոկրատական առաջընթաց է նկատել
15:44
ԵԱՀԿ նախագահողը Հարավային Կովկասում դեմոկրատական առաջընթաց է նկատել
Հարավկովկասյան երկրներում` թերև տարբեր արագություններով, այնուամենայնիվ ժողովրդավարության ուղղությամբ դրական տեղաշարժ է նկատվում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը:

Լիտվական DELFI գործակալությանը տված հարցազրույցում, ամփոփելով տարածաշրջան կատարած իր այցի արդյունքները, Ա. Աժուբալիսն ասել է. «Այսօր ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության 88-րդ օրն է: Այս ընթացքում ես ավելի քան 120 հանդիպում եմ ունեցել: Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այս թվի և այն բանի վրա, որ արդեն այցելել եմ 12 երկիր: Կարծում եմ, որ բոլոր այցելությունները հավասարակշռված են եղել այն իմաստով, որ յուրաքանչյուր երկրում ես շեշտը դրել եմ զամբյուղում ընդգրկված բոլոր հարցերի վրա. ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և խոսքի ազատություն, անվտանգության, այդ թվում էներգետիկայի հարցեր, ինչպես նաև սառեցված հակամարտությունների լուծում»:

Անդրադառնալով հարավկովկասյան երկրներին` Լիտվայի արտգործնախարարն ասել է. «Եթե խոսենք վերջին` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, շրջայցի մասին, ապա, այդ «դաշտային» շրջագայությունը հնարավորություն տվեց տեղեկություններ հավաքել ու գնահատել որոշակի տեղաշարժերի հնարավորությունը, տեղում հանդիպել Մինսկի խմբի համանախագահների հետ: Եթե դիտարկենք, թե ինչպես են իրադարձությունները զարգանում յուրաքանչյուր երկրում առանձին վերցրած, ապա կարելի է բարեփոխումների ու ժողովրդավարության ուղղությամբ որոշ դրական տեղաշարժ նկատել: Արագությունները տարբեր են, տարբեր են դժվարությունները, բայց դրական տեղաշարժ նկատվում է յուրաքանչյուր երկրում»:

Միաժամանակ, ըստ Ա. Աժուբալիսի, առկա հիմնախնդիրները խոչընդոտում են տարածաշրջանի երկրների առաջընթացին: «Գործընթացները կարող էին ավելի արագ լինել, եթե չլինեին լարվածության օջախներն ու սառեցված հակամարտությունները»,- նշել է նա:

/Panorama.am/
Просмотров: 394 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ