Блог
Главная »
2010 » Декабрь » 17 » Էներգակիրներ` «ՀայՌուսգազարդ» կամ իրանական որևիցե ընկերություն
13:18 Էներգակիրներ` «ՀայՌուսգազարդ» կամ իրանական որևիցե ընկերություն |
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը ներկայացրեց իր տեսակետները Հայաստանի էներգետիկ այլընտրանքային աղբյուրների վերաբերյալ: Նա հույս հայտնեց, որ Վրաստանի մայրուղային գազատարի տենդերին կմասնակցի և կհաղթի «ՀայՌուսգազարդ» ընկերությունը:
Ներկայացնելով իր «անձնական» կարծիքը` Ս. Շաքարյանցը նշեց, որ եթե հանկարծ «ՀայՌուսգազարդ»-ը չհաղթի տենդերում, ապա հայկական իշխանությունները ամենաբարձր մակարդակով պետք է նախնական փուլում ամեն ինչ անեն, որպեսզի այդ տենդերը հաղթի իրանական որևիցե ընկերություն:
«Իրանցիները հազարապատիկ ավելի ուժեղ են, քան ադրբեջանցիները»,- նշեց քաղաքագետն ու հավելեց. «Իրանով ապահովել Հայաստանի էներգետիկ կոմունիկացիաները շատ ավելի ճիշտ է, քան լսել ԱՄՆ-ին: Իրանին չլսել` կնշանակի ինքնասպանության քայլ անել»:
Նա հավելեց, որ Իրանին ոչինչ չի արժենա ավելացնել Հայաստան գազի մատակարարման ծավալները:
/Aysor.am/
|
Просмотров: 491 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |