Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 18 » Է.Շարմազանով. «Աժուբալիսը պետք է շատ ավելի խիստ գնահատականներ հնչեցներ հենց Ադրբեջանի հասցեին»
16:15
Է.Շարմազանով. «Աժուբալիսը պետք է շատ ավելի խիստ գնահատականներ հնչեցներ հենց Ադրբեջանի հասցեին»
«Դիպուկահարների հեռացումը շփման գծից պետք է լինի երկուստեք»,- լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրինյուս Աժուբալիսի հայտարարությունն ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանը միշտ էլ ասել է, որ պատրաստ է իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ` հայտնի երեք սկզբունքների հիման վրա, բայց բոլորի համար պետք է հստակ լինի այն գիտակցումը, որ միակողմանի որևէ բան տեղի չի կարող ունենալ:

Հիշեցնենք, ՀՀ արտգործնախարարությունում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Ա.Աժուբալիսը հայտարարել էր, որ գուցե՞ Հայաստանն առաջինը հետ քաշի դիպուկահարներին: Թեպետ և հավելել, որ առաջարկը կրում է իմպրովիզացիոն բնույթ:

«Այն ֆոնի վրա, որ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Ադրբեջանը դարձյալ դիմում է սադրիչ գործողությունների, այս պարագայում պարոն Աժուբալիսը պետք է շատ ավելի խիստ գնահատականներ հնչեցներ հենց Ադրբեջանի հասցեին»,- հայտարարեց Է.Շարմազանովն ու հավելեց` ժամանակն է, որ իրերն իրենց անուններով կոչենք:
Բացի այս, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գնահատականները հակամարտության կարգավորման առումով համահունչ են և լուրջ պրեսինգի է պետք ենթարկել Ադրբեջանին, ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը, քանզի բոլորին է անկհայտ, որ այդ պետությունն է մշտապես խախտում պայմանավորվածությունները:

Հետաքրքրվեցինք նաև, թե որքանո՞վ էր կոռեկտ նման, թեկուզև իմպրովիզ բնույթի առաջարկով հանդես գալ հենց Հայաստանում, առավել ևս, երբ նախօրեին դարձյալ շփման գծում զինվոր է զոհվել:
Է.Շարմազանովի խոսքերով, այն, որ ադրբեջանցիները նման սադրիչ գործողության են դիմել, երբ ԵԱՀԿ համանախագահներն էին Ղարաբաղում, ևս մեկ կարևոր հանգամանք է` միջազգային հանրությունը պետք է լուրջ ճնշման ենթարկի Ադրբեջանի ղեկավարությանը. «Այլապես բանակցություններն իմաստ չեն կարող ունենալ: Եթե իրենք պատերազմ են ուզում, ինչո՞ւ են գնում բանակցում, երկու-երեք օր խելոք պահում, հետո նորից»,- հետաքրքրվեց Է.Շարմազանովը:

Իսկ եթե պատերազմական ճանապարհով են ուզում լուծել խնդիրը, ապա թող սկսեն. «Տեսնենք այս անգամ ինչքա՞ն շրջան են թողնում, ինչպես որ 90-ականների սկզբին էր, երբ ադրբեջանական կողմը պանիկայի մեջ էր»:

/Panorama.am/
Просмотров: 403 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ