Блог
Главная »
2010 »
Декабрь »
17 » Դեսպան. Լատվիան պատրաստ է աջակցել Հայաստանին և կիսվել ԵՄ հետ համագործակցության փորձով
15:55 Դեսպան. Լատվիան պատրաստ է աջակցել Հայաստանին և կիսվել ԵՄ հետ համագործակցության փորձով |
PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսին (նստավայրը` Վիեննա):
Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթելով արդյունավետ աշխատանք` վարչապետը համոզմունք է հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում նա կնպաստի հայ-լատվիական հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանը: Կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման նոր ուղղությունների բացահայտումը և եվրոպական ինտեգրման գործընթացների համատեքստում Հայաստանին Լատվիայի փորձի փոխանցումը:
Անդրադառնալով եվրաինտեգրման ուղղությամբ Լատվիայի անցած ճանապարհին` նորանշանակ դեսպանն ընդգծել է, որ Լատվիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանին և կիսելու իր փորձը Եվրոպական միության հետ համագործակցության հարցում:
Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են տնտեսական գործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Երկու երկրների տնտեսական հնարավորությունների բացահայտման և գործարարների միջև կապերի աշխուժացման համատեքստում երկուստեք ընդգծվել է գործարար համաժողովների կազմակերպման անհրաժեշտությունը: Քննարկվել են շինարարության, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում հարաբերությունների ակտիվացման հնարավոր ուղղությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո երկու երկրների քաղաքական ու տնտեսական զարգացումներին:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետն իր ողջույններն է փոխանցել Լատվիայի վարչապետին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
/Panarmenian.net/
|
Просмотров: 484 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 5.0/1 |