Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 15 » Չ.Աքթար. «Երկխոսությունը հայ և թուրք հասարակությունների միջև հետընթաց չի ապրի` ուրվականներն այլևս շշից դուրս են պրծել»
15:25
Չ.Աքթար. «Երկխոսությունը հայ և թուրք հասարակությունների միջև հետընթաց չի ապրի` ուրվականներն այլևս շշից դուրս են պրծել»
«Ես առաջին անգամ եմ Երևանում, սակայն Հայաստանում եղել էի… ուրախությամբ արձանագրեցի, որ երկխոսությունը Հայաստանի և Թուրքիայի միջև խորանում ու գունազարդվում է»,- այսօր Երևանում մեկնարկած «Հայոց Ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովում հայտարարեց Բահչեշեհիր համալսարանի Եվրամիության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, «Թըրքիշ դեյլի» և «Վաթան» թերթերի մեկնաբան Չենգիզ Աքթարը: Հիշեցնենք, որ վերջինս նաև այսպես կոչված «Ներման արշավի « նախաձեռնող խմբի անդամ է, ինչը  նախաձեռնվեց 2008թ-ին մի խումբ մտավորականների ջանքերով:

Չ.Աքթարը հիշեցրեց ու կարևորեց Հրանտ Դինքի այն թեզը, համաձայն որի Հայոց Ցեղասպանության փաստը կարևոր է ոչ թե զոռով ընդունել, այլ ըմբռնել կատարվածն ու հասկանալ. «Դա իրոք կարևոր է»,- նշեց նա ու մատնանշեց այն հանգամանքին, որ թուրք հասարակությունում ամեն ինչ փոխվում է` սկսած 1973թ-ից, երբ Ցեղասպանության վերաբերյալ սկսեցին խոսել: Իսկ այսօր, համոզված է թուրք փորձագետը, գործընթացն այլևս չի կարող կանգ առնել կամ հետընթաց ապրել. «Ուրվականներն այլևս շշից դուրս են պրծել»:

Հայաստանի ու հայերին ճանաչման գործընթացում մեծ դեր խաղաց Հ.Դինքի «Ակոսը», նշեց Չ.Աքթարը. այլևս բոլորն իրենց ընտանիքներում հայերի հետքն էին սկսում փնտրել, հայը սկսեց ծանոթանալ թուրքին, թուրքը` հային: Հայ-թուրքական սահմանի փակումը 1993թ-ին որոշակիորեն կասեցրեց այդ գործընթացը` հատկապես հայ և թուրք հասարակությունների շփման իմաստով, սակայն այսօր ականատեսն ենք, որ այն շարունակվում է:

Շարունակվում է, ըստ բանախոսի, նաև մշակութային մակարդակում. «Թուրքիայում ռեստավրացվում են մի շարք հայկական եկեղեցիներ, Աղթամարի Սուրբ Խաչը եզակի դեպքը չէ»,- ընդգծեց նա: Իր խոսքերով, հայկական եկեղեցիների վերանորոգումը կատարվում է ոչ միայն զբոսաշրջությունը զարգացնելու միտումով: Ավելին` 1915թ-ից սկսած առաջին անգամ Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվում է պետության փողերով, իսկ սա, ըստ Չ.Աքթարի, խոսուն փաստ է:

Մշակութային քաղաքականության իմաստով երկխոսությունը խորանում է նաև գիտաժողովների ու տարատեսակ քննարկումների առումով, որոնցում շատ հաճախ հիմնական թեման անցած դարասկզբի ողբերգական դեպքերի վերհանումն ու այսպես կոչված հիշողության քաղաքականությանը վերաբերող քննարկումներն են:

Ի դեպ, բանախոսը Երևան ժամանել է ոչ միայն նման մտքերով, այլև դրանց ավելի հստակ ձևակերպմամբ` «Կոչ ներումի» գրքի հայերեն թարգմանությամբ, որում ամբողջականացվել են թուրք հասարակությունում առկա տրամադրությունները և այլն:
Ավելացնենք, որ նույն գիտաժողովին, որը կազմակերպվել է «Երկիր» միության և «Կովկասի ինստիտուտի» հիմնադրամի կողմից, մասնակցում է ևս մեկ ազգությամբ թուրք փորձագետ, «Ներման արշավի» նախաձեռնող խմբի անդամ Ալի Բայրամօղլուն:


/Panorama.am/

Просмотров: 465 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ