Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Декабрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Декабрь » 13 » Բրազիլիայում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
16:25
Բրազիլիայում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Եղիազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային: Հանձնման արարողությունից հետո տեղի է ունեցել զրույց, որին մասնակցել են նաեւ Բրազիլիայի արտգործնախարար Սելսո Ամորինը, Բրազիլիայի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնական Մարկո Գարսիան:
Նախագահը գոհունակություն է հայտնել Բրազիլիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հիմնադրման առթիվ, շնորհավորել Հայաստանի դեսպանին իր պարտականություններին անցնելու կապակցությամբ: Հիշատակելով այն հանգամանքը, որ դեսպանը երկար տարիներ ծառայել է Բրազիլիայում որպես ՀՀ գլխավոր հյուպատոս եւ լավատեղյակ է երկրի ներքին ու արտաքին գործերին` Լուիս Ինասիո Լուլան վստահություն է հայտնել, որ նա կարող է էական նպաստ բերել հայ-բրազիլական հարաբերությունների զարգացմանը:
Հայաստանի դեսպանը նշել է, որ իր ջանքերը կուղղի երկու երկրների միջեւ համագործակցության եւ բարեկամական կապերի առավել ընդլայնմանն ու խորացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջեւ առկա առեւտրատնտեսական կապերին, դրանց շարունակական ընդլայնման անհրաժեշտությանը, գիտական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության սերտացմանը: Դեսպան Եզիազարյանը ներկայացրել է այդ ուղղությամբ ներկայացուցչության կողմից նախատեսվող հիմնական ծրագրերը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Բրազիլիայի նախագահը բարձր է գնահատել բրազիլահայերի ավանդը երկրի զարգացման գործում, հետաքրքրվել հայկական համայնքի ներկա գործերով, Սան Պաուլոյի համալսարանում հայագիտության ամբիոնի գործունեությամբ, հիշատակել հայազգի անցյալ եւ ներկա կարեւոր պետական ու հասարակական գործիչներին: Արտգործնախարար Սելսո Ամորինն ընդգծել է ԱԳՆ համակարգում հայազգի մոտ երեք տասնյակ դիվանագետների, այդ թվում` չորս դեսպանների արդյունավետ աշխատանքը:
 
/Panarmenian.net/
Просмотров: 570 | Добавил: Voskanapat | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ