Блог
Главная »
2011 »
Март »
14 » Բաքվի բանտում իրանցի դատապարտյալ է մահացել
11:34 Բաքվի բանտում իրանցի դատապարտյալ է մահացել |
Բաքվի N 2 բանտում առողջապահական բավարար պայմաններ չլինելու պատճառով մահացել է Իրանի քաղաքացի հանդիսացող մեկ դատապարտյալ: Այդ մասին տեղեկացնում է իրանական «ալբորզնյուզ.նեթ» կայքը:
«Ադրբեջանի բանտերը առողջապական և սանիտարահիգիենիկ առումով գնտվում են չափազանց վատ վիճակում և Ադրբեջանի ղեկավարությունը մինչ այժմ մերժել է Բաքվում Իրանի դեսպանության բազմաթիվ խնդրանքներն այդ երկրում դատապարտված իրանցիներին Իրան տեղափոխելու մասին դիմումները»,-նշում է իրանական կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ` Ադրբեջանի խորհրդարանի կողմից պատրաստված զեկույցի համաձայն` Ադրբեջանի բանտերում 2010թ. 97 դատապարտյալ է մահացել, որոնցից 23-ը`թոքախտից:
/Panorama.am/
|
Просмотров: 432 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |