Блог
 Главная » 
2010 » Декабрь » 20 » Բացվել է հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետ
| 16:07  Բացվել է հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետ | 
| Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի և Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի համագործակցության արդյունքում բացվել է հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետ, որը ի զորու է գերժամանակակից սարքավորումներով վայրկյանների ճշգրտությամբ գրանցել օդային սահմաններին սպառնացող վտանգը և համակարգված կերպով կառավարել օդային թիրախների խոցումը: Այս մասին տեղեկացնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 
 Հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Կարևորելով հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետի բացումը` Սեյրան Օհանյանը նշել է, որ դա Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության որակական նոր հարթություն է և խոսում է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին: 
 ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի բանակային շինությունների բացման արարողությանը, ծանոթացել զորանոցային պայմաններին ու գերճշգրիտ S-300 զենիթահրթիռային համակարգերի աշխատանքին: 
 ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաև ռազմական արդյունաբերության ձեռնարկություններից մեկը և ծանոթացել ռազմական ինքնաթիռների վերանորոգման նորակառույց արտադրամասի պայմաններին: 
 /Panorama.am/ | 
| Просмотров: 595 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |