«ԱՄՆ-ում կա շատ խորը հիասթափություն Թուրքիայից` հայ-թուրքական կարգովորման հարցով»,- այսօր լրոգրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը, անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին:
Բանախոսի կարծիքով այդ հիասթափությունը կապված է այն հանգամանքի հետ, որ Միացիալ Նահանգները շատ մեծ քաղաքական կապիտալ էին ներդրել ասպես կոչված «Ցյուրիխ 1» գործընթացում և մեծ հույսեր ունեին, թե ինչ-որ առաջընթաց կստացվի և այս համտեքսում նախագահ Օբամայի համար ավելի բարենպաստ մթնոլորտ կսեղծվի:
Թուրքագետի հավաստմամբ, այդ ամենը տեղի չունեցավ և Սպիտակ տան այդ «հիասթափությունը» կարող է բերել նրան, որ Միացյալ Նահանգները բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով այլևս չեն աջակցի հայ-թուրքական գործընթացին, այլ կանցնեն ավելի ցածրաստիճան պաշտոնյաների մակարդակի:
Արտակ Շաքարյանի կածիքով, 2015 թվականը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, հոգեբանական շեմ է Միացյալ Նահանգների համար:
Ըստ փորձագետի՝ Պետքարտուղարությունը այս ամենի համատեքսում պատրաստվում է Թուրքիայում սպասվող 2011թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծ ճնշում գործագրել Անկարայի վրա:
Սակայն այդ ճնշման նպատակը, ըստ բանախոսի, ոչ թե Հայաստանի և Թուրքիայի միջև լիարժեք հարաբերությունների հաստատումն է կամ սահմանի լիարժեք բացումը, այլ ինչ-որ սիմվոլիկ քայլ:
Ըստ փորձագետի, օրինակի համար դա կարող է լինել հայ-թուրքական սահմանի մասնակի բացումը: /Aysor.am/
|