Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Декабрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Декабрь » 20 » Արդարադատության նոր նախարարն իր սիրած գործով էլ չի զբաղվի, փոխարենը խոստանում է ստեղծել աշխատող համակարգ
16:08
Արդարադատության նոր նախարարն իր սիրած գործով էլ չի զբաղվի, փոխարենը խոստանում է ստեղծել աշխատող համակարգ
Արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանն այլևս իր սիրած գործով չի զբաղվի` կնոջ հետ չի գնա գնումներ կատարելու: «Ողղակի ժամանակ չկա: Երեկ ես էլ կնոջս հետ խոսում էի ու ասում, որ ինքն է այսուհետև գնումներ կատարելու: Դա իմ սիրած գործն էր, ես տուն գնալուց առաջ զանգում էի ու հարցնում` ինչ պետք է գնել այսօր: Այդպես հավանաբար էլ չեմ անի», -այսօր նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանի երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում անկեղծացավ Հրայր Թոմասյանը:

Նոր նախարարի առաջին քայլը լինելու է համակարգին ծանոթանալը, տեսնել «ում հետ ես աշխատում և այլն»: Իսկ հեռահար նպատակներից է այնպես անել, որ հնարավորինս նվազեցվի պետական չինովնիկի ու քաղաքացու անմիջական շփումը: «Դա վերաբերում է նաև քրեակատարողական հիմնարկներին», -հավելեց Հրայր Թովմասյանն ու ասաց, որ այդ ուղղությամբ անպայմանորեն քայլեր կարվեն: 

Նրա խոսքով, իր պաշտոնում կարճաժամկետ լուծումներ չի գտնի երբեք: «Նման լուծումները, որպես կանոն, կամ նախարարի հեռանալուց կամ նրա պաշտոնավարման հաջորդ ամիսներին վերանում են: Կփորձեմ երկարաժամկետ լուծումներ գտնել ու ստեղծել այնպիսի համակարգեր, որոնք կաշխատեն ինքնուրույն և նախարարի փոփոխության պարագայում այնպիսի ինտիտուցիոնալ երաշխիքներ կլինեն, որոնք թույլ կտան այդ համակարգերին աշխատել»,-բացատրեց նախարարը:

Նրա խոսքով, ինչպես լինում է մարդ, այնպես էլ մնում է ու հետևողական անսկզբունքային մարդը չի կարող դառնալ հակառակը: 

«40 տարեկան դարձած անսկզբունքային մարդը չի կարող փոխվել կամ լավ մարդը չի կարող վատը լինել: Հետևաբար նախարար դառնալուց հետո իմ անձնական որակները չեն փոխվի», -վստահեցրեց նոր նախարարը: Նրա խոսքով, պետական չինովնիկի իմիջը լավ պահելը բոլոր ժամանակների խնդիր է: «Այդ ուղղությամբ քայլեր կկատարվեն», -վստահեցրեց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին նախագահ Սարգսյանի հրամանագրով Հրայր Թովմասյանը նշանակվեց արդարադատության նախարար: Նոր նախարարն աշխատանքի է անցել դեկտեմբերի 18-ից:

/Panorama.am/
Просмотров: 472 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ