Блог
Главная »
2011 »
Март »
25 » Արցախում կբացվի օդանավակայան-Ստեփանակերտ բարձրակարգ ավտոբուսային հատուկ երթուղի
12:46 Արցախում կբացվի օդանավակայան-Ստեփանակերտ բարձրակարգ ավտոբուսային հատուկ երթուղի |
Արցախի կառավարությունից հայտնում են, որ գործադիրը հաստատել է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման կապակցությամբ զբոսաշրջության ոլորտում իրականացվելիք միջոցառումների ցանկը:
Ըստ այդմ, մասնավորաբար, կբացվի օդանավակայան-Ստեփանակերտ բարձրակարգ ավտոբուսային հատուկ երթուղի` զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի կանգառով: Կբարեկարգվի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի տարածքը:
Հիշեցնենք, որ Մայիսի սկզբից Արցախի նորակառույց օդանավակայանից չվերթ կիրականացվի Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ ուղղությամբ: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Արցախի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանն ասել էր, որ գերժամանակակից տեխնիկայով հագեցած օդանավակայան է կառուցվել: Այժմ շենքում օդային երթևեկության անվտանգությունն ապահովող համապատասխան սարքավորումների տեղադրման ու մոնտաժման աշխատանքներն են իրականացվում:
/Panorama.am/
|
Просмотров: 482 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |