Блог
Главная »
2010 »
Декабрь »
9 » Անհրաժեշտության դեպքում ՀՀԿ-ն ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը կընդգրկի խորհրդարանի մեծ օրակարգում, ասել է Էդուարդ Շարմազանովը
15:33 Անհրաժեշտության դեպքում ՀՀԿ-ն ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը կընդգրկի խորհրդարանի մեծ օրակարգում, ասել է Էդուարդ Շարմազանովը |
PanARMENIAN.Net - Եթե նման անհրաժեշտություն ծագի, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` որպես խորհրդարանում քաղաքական մեծամասնություն, ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագիծը կընդգրկի Ազգային Ժողովի մեծ օրակարգում: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը, այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով` այն, որ կոալիցիան չմասնակցեց «Ժառանգություն»ընդդիմադիր խմբակցության ներկայացրած օրինագծի քվեարկությանը, ՀՀԿ քմահաճույքը չի:
«Մինչ օրս «Ժառանգություն» խմբակցությունից իմ գործընկերներն ինձ չեն համոզել նրանում, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծի ընդունումը կարող է ինչ-որ կերպ օգնել Ղարաբաղի միջազգային ճանաչմանը»,- ասաց ՀՀԿ քարտուղարը` մեկնաբանելով քվեարկությանը չմասնակցելու մասին կոալիցիայի որոշումը: Շարմազանովը հիշեցրեց Հայաստանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը:
Դեկտեմբերի 9-ին Հայաստանի խորհրդարանում պետք է կայանար Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ քվեարկությունը: Քվեարկությանը մասնակցեցին ընդամենը 13 պատգամավորներ, որոնք քվեարկեցին Արցախի անկախության ճանաչման օգտին, սակայն քվորումի բացակայության արդյունքում քվեարկությունը չկայացավ:
/Panarmenian.net/
|
Просмотров: 422 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 3.0/1 |