Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 18 » Աժուբալիսը Հայաստանին առաջարկել է առաջինը հետ քաշել դիպուկահարներին, Նալբանդյանն առաջարկն անպատասխան չի թողել
16:05
Աժուբալիսը Հայաստանին առաջարկել է առաջինը հետ քաշել դիպուկահարներին, Նալբանդյանն առաջարկն անպատասխան չի թողել
«Եթե ուզում եք խաղաղություն, չեք կարող իրար հրացանի փողեր ուղղել»,-այսօր արտգործնախարարությունում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրինյուս Աժուբալիսը` անդրադառնալով շփման գծից դիպուկահարների հեռացման խնդրին: Նրա խոսքով, դիպուկահարներին հեռացնելը կօգնի լարվածության նվազմանը և ասաց, որ ուրախ է, որ հայկական կողմը նույնպես աջակցում է այդ մտքին: 

«ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, դրան այլընտրանք չկա: Եկեք դիպուկահարներին հանենք շփման գծից, նվազեցնենք լարվածությունը, ինչը խաղաղ բանակցությունների հիմք կլինի: ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է պնդի, որ կողմերն իրենց պարտավորությունները կատարեն: Հրադադարի ռեժիմի խախտումների արդյունքում զոհերի համար ցավում եմ, պետք է հաշվի առնել Սոչիի հանդիպման պայմանավորվածությունները: Ողջունում են նաև գերիների փոխանակման գործընթացը», -հավելեց Լիտվայի արտգործնախարարը:

Նա ասաց, որ և Ադրբեջանի, և Հայաստանի ղեկավարության հետ քննարկում է դիպուկահարների հետքաշման անհրաժեշտության մասին հարցը: Այդ հարցում, նրա խոսքով, ԵԱՀԿ-ն չունի կողմերին պարտադրող մեխանիզմ: Վերահաստատեց իր դիրքորոշումը, թե պետք է փրկել կյանքեր, ասաց, որ չի հոգնի կողմերին առաջարկել հետ քաշել դիպուկահարներին և ավելացրեց. «Այստեղ, Հայաստանում, իմ գործընկերոջը առաջարկեցի` միգուցե Հայաստանն առաջինը հետ քաշի դիպուկահարներին, իմ առաջարկն ավելի շուտ ինպրովիզացիոն բնույթ ուներ, բայց այնուամենայնիվ ես նրան առաջարկեցի դա անել: Դայց դա ավելի շուտ զգացական հարթության վրա է ու կարծում եմ, որ դա Հայաստանի բարի կամքի լավագույն օրինակը կլիներ»:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, բնականաբար, Աժուբալիսի այս հայտարարությունը անպատասխան չթողեց: Նախ ասաց, որ վերջին երկու տարիներին միջազգային տարբեր ամբիոններից բազմաթիվ անգամ կոչեր են հնչել դուրս բերել դիպուկահարներին շփման գծից և թե Հայաստանը, թե Ղարաբաղը ընդունել են դիպուկահարների դուրս բերման առաջարկը: 

«Հայաստանն ընդունել է նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման, ինչպես նաև հետաքննության անցկացման առաջարկները: Մենք նաև կողմ ենք համաձայնության գալ ուժի չկիրառման վերաբերյալ: Վերջին շրջանում կցանկանայի հիշեցնել, որ թե Սոչիից առաջ, թե Սոչիից հետո և անգամ երեկ, երբ տարածաշրջանում են գտնվում եռանախագահող երկրների ներկայացուցիչները, գործող նախագահը, ադրբեջանական դիպուկահարները ևս մեկ զինվորական են սպանել Ղարաբաղում: Մեծ աղմուկ են բարձրացնում առանց հիմնավոր պատճառների երեխայի մահվան համար, որն անգամ տեխնիկապես անհնար էր, որ լիներ Ղարաբաղի կողմից: Այս բոլոր քայլերն ուղղված են, որ լարվածությունը մեծացնեն տարածաշրջանում: Մենք կողմ ենք, որ Սոչիում ստեղծված դրական մթնոլորտի հիման վրա բանակցությունները շարունակվեն դեպի հիմնախնդրի կարգավորում», -հայտարարեց Նալբանդյանը:

/Panorama.am/
Просмотров: 454 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ