Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 14 » ԱԺ նախագահ. Լեռնային Ղարաբաղը «կայացած պետություն է»
11:53
ԱԺ նախագահ. Լեռնային Ղարաբաղը «կայացած պետություն է»
Մարտի 13-ին սկսվեց Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Արման Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Կարեն Ավագյանը, Արայիկ Գրիգորյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:

Ինչպես այսօր հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Լոնդոնում ՀՀ ԱԺ նախագահի առաջին հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ էր: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը բրիտանահայ համայնքի անդամներին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

«Հայաստան-Միացյալ Թագավորություն հարաբերությունների զարգացման վերջին 10 տարիների ընթացքում իմ գլխավորած պատվիրակության այցը Լոնդոն երկրորդն է: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Լոնդոն 2010թ. փետրվարին: Այս այցերը վկայում են հայկական կողմի պատրաստակամության մասին էլ ավելի զարգացնել երկկողմ հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ որպես միջազգային ասպարեզում կարևոր դերակատարի: Ես ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ և իմ առաքելությունն եմ տեսնում միջխորհրդարանական հարաբերությունների սերտացման միջոցով նպաստել միջպետական հարաբերությունների զարգացմանը, ինչի համար գոյություն ունի զգալի ներուժ: Խոսքը վերաբերում է ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական ոլորտներին: Արդեն իսկ ձևավորված մշակութային հարուստ օրակարգը և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերը պետք է լրացուցիչ լծակ հանդիսանան ակտիվ փոխայցելությունների և կառուցողական քայլեր նախաձեռնելու համար՚-ասաց Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է միջազգային ատյաններում ստանձնած իր պարտավորությունների կատարմանը և այսօր Հայաստանի քաղաքական թիմը հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ դրսևորում է քաղաքական կամք և սկզբունքայնություն մեր երկրի կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների իրականացման գործում:

«Հայաստանն այսօր իր անկախությունը պաշտպանելու ի զորու պետություն է և հուսալի գործընկեր միջազգային ասպարեզում»,- շեշտեց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը նշեց, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է և այդ գործընթացը որակական նոր փուլ է թևակոխել` Եվրամիության հետ մեկնարկելով ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` խորհրդարանի ղեկավարը նշեց. «Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր բոլոր պետական ինստիտուտներով և բոլոր անկախ պետություններին բնորոշ խորհրդանիշերով: Սա իրականություն է և ոչ մեկը, առավել ևս Ադրբեջանը, չի կարող հաշվի չնստել այս իրողության հետ: Հայկական կողմը պատրաստակամ է հարցը լուծել միայն խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա: Բայց մտահոգիչ են Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարությունները, նավթադոլարի հաշվին ավելացող Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճը: Սա Ադրբեջանի կողմից միջազգային հանրության առջև ստանձնած բոլոր պարտավորությունների կոպտագույն խախտում է: Հայաստանն ունի մարտունակ բանակ և կարող է պաշտպանել իր սահմաններն ու հողը, ապահովել երկրի և ժողովրդի անվտանգությունը», - ընդգծեց խորհրդարանի ղեկավարը:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ խորհրդարանն իր լծակներն ակտիվորեն օգտագործում է հիմնախնդրի վերաբերյալ արտերկրում օբյեկտիվ կարծիք ձևավորելու համար: Եվրոպական կառույցներում հայկական պատվիրակություններն ակտիվ գործունեություն են ծավալում, անհրաժեշտ տեղեկատվություն ապահովում, որպեսզի օտարերկրացի պատգամավորները ճիշտ պատկերացումներ կազմեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ. կազմակերպվում են փոխայցելություններ, շփումներ արտերկրի գործընկերների հետ:

ԱԺ նախագահը նշեց, որ անցյալ տարի Եվրախորհրդարան կատարած իր այցի շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են այցելել Եվրախորհրդարանի տարբեր խմբակցություններ ներկայացնող պատգամավորներ, տեղում անմիջականորեն ծանոթացել իրավիճակին և օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա ճշգրտել ու հստակեցրել իրենց դիրքորոշումները: Նախատեսվում են նաև այլ պատգամավորների այցելություններ, շփումներ գործընկերների հետ, ակտիվորեն օգտագործվում են խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները:

/Aysor.am/
Просмотров: 407 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ