Блог
Главная »
2011 »
Март »
14 » ԱԳՆ. Ազիմովի ներկայացրած կարգավորման սցենարը հիվանդ երևակայության արգասիք է
11:27 ԱԳՆ. Ազիմովի ներկայացրած կարգավորման սցենարը հիվանդ երևակայության արգասիք է |
«Պարոն Ազիմովի ներկայացրած կարգավորման սցենարը հիվանդ երևակայության արգասիք է»,-այս մասին հայտարարել է ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, ի պատասխան այսօր «Հյուրիեթ» պարբերականում հրապարակված Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հարցազրույցի, որտեղ նա խոսում է իբրև թե Բաքվի և Անկարայի կողմից ներկայացված և քննարկման առարկա հանդիսացող ղարաբաղյան կարգավորման իրենց համատեղ վարկածի մասին:
«Բազմիցս ասվել է, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում, և եթե իրոք ցանկանում է չվնասել, պետք է ընդհանրապես չխառնվի դրան»,-ասել է Տ. Բալայանը:
/Panorama.am/
|
Просмотров: 470 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |