Ադրբեջանը երեք ռազմագերի վերատեղափոխել է երրորդ երկիր: Այս լուրը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը: Ո՞ր երկիր են տեղափոխվել հայ ռազմագերիները հարցին, Աստաբացյանը չպատասխանեց: «Չեմ կարող ասել, ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել, ուզում եմ ուղղակի ասել, որ այդ դեպքերում մեր մանդատը սահմանփակ է և այդ հարցերով զբաղվում է Միացյալ ազգերի կազմակերպությունը»,-ասաց «Կարմիր Խաչ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչը, հավելելով, որ դա միջազգային պրակտիկայում ընդունված բան է:
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ ՄԱԿ-ի միջնորդությամբ երեք ռազմագերիներ` Հրանտ Մարկոսյանը, Ռաֆիկ Թևոսյանը և Վարդան Սարգսյանն իրենց կամքով տեղափոխվել են մի երրորդ երկիր:
Հիշեցնենք նաև, որ այսօր հայկական կողմն ուղղակի ադրբեջանական կողմին է հանձնելու մեկ ռազմագերի: Նախատեսված է նաև, որ այսօր հայկական կողմին կհանձնվի Հայաստանի քաղաքացի Արթուր Բադալյանը:
/Panorama.am/
|