Блог
Главная »
2011 »
Март »
12 » Ադրբեջանում ձերբակալությունները շարունակվում են
15:34 Ադրբեջանում ձերբակալությունները շարունակվում են |
Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության (ԺՃԿ) ղեկավարի տեղակալ Սահիբ Քերիմովը՝ հասարակական կարգը խանգարելու մեղադրանքով ձերբակալվել և 5-օրյա կալանքի է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
ԺողՃակատից հայտնել են, որ ոստիկանների տված կեղծ ցուցմունքների հիման վրա Քերիմովը 5-օրյա կալանքի է ենթարկվել: Վերջինիս ձերբակալելու փաստը կուսակցությունը գնահատել է որպես քաղաքական հետապնդում:
Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Քերիմովի նկատմամբ հետապնդում իրականացնելը կապված է վերջինիս ակտիվ քաղաքական գործունեությամբ:
ԺողՃակատ-ը նաև դատապարտել է երիտասարդ ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելու բազմաթիվ փաստերը և իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին, ապահովել ազատ հավաքների ազատությունը:
/Panorama.am/
|
Просмотров: 445 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |