Блог
Главная »
2011 »
Март »
18 » Ադրբեջանում 11 լրագրող է ձերբակալվել
16:12 Ադրբեջանում 11 լրագրող է ձերբակալվել |
Տասնմեկ լրագրողներ ու քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր մեկնել էին Գյանջա՝ մասնակցելու երիտասարդ ակտիվիստ, պատգամավորության նախկին թեկնածու Բախտյար Գաջիևի դատավարությանը՝ ձերբակալվել են: Այս մասին գրում է Թուրան լրատվական գործակալությունը:
Լրատվականը տեղեկացնում է, որ երբ լրագրողների պատվիրակությունը ժամանել է դատարան, նրանց ասել են, որ դատական պրոցեսը հետաձգվել է և կոչ են արել դիմել քաղաքային դատախազություն: Իսկ երբ պատվիրակությունը գնացել է դեպի դատախազություն, նրանց տեղում ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության բաժանմունք:
Առկա տեղեկությունների համաձայն, վերջիններիս հարցաքննել են, ապա ազատ արձակել, սակայն այս մասին ստույգ տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում:
/Panorama.am/
|
Просмотров: 512 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |