Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 17 » Ադրբեջանի ընդդիմությունը հեղափոխության գույնն ընտրել է կարմիրը
17:36
Ադրբեջանի ընդդիմությունը հեղափոխության գույնն ընտրել է կարմիրը
Մարտի 11-ից Ադրբեջանում սկսված բողոքի ակցիաների ալիքը գնալով նոր թափ է հավաքում: Այդ երկրի ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի կենտրոն Հասարակական պալատը, որն իրեն համարում է Ադրբեջանի այլընտրանքային խորհրդարան, ապրիլի 2-ին բողոքի զանգվածային ակցիա է նշանակել: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հասարակական պալատի կազմում ընդգրկված են «Մուսավաթ», «Ժողճակատ», «Դասական ժողճակատ», «Ազգային անկախություն» կուսակցություններն, ինչպես նաև այլ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անկախ մտավորականներ, պատգամավորության նախկին թեկնածուներ, ենթադրվում է, որ Բաքվի կենտրոնում անցկացվելիք ապրիլի 2-ի բողոքի ակցիային կմասնակցեն Ադրբեջանի բռնակալական իշխանությունից դժգոհ խոշոր զանգվածներ: Այս մասին գրում է «Ենի Մուսավաթ» թերթը` նշելով, որ հիշյալ կուսակցությունների ղեկավարությունը հայտարարել է, որ ապրիլի 2-ի միտինգը ցնցելու է իշխանությանը և հանդիսանալու է Ադրբեջանի իշխանության վերջի սկիզբը:

«Զանգվածային ակցիաների շղթայական բնույթ ստանալու և ընդդիմադիր կուսակցությունների` միասին ակցիա անցկացնելու մասին որոշում ընդունելու իրողությունը խիստ անհանգստացրել է իշխանությանը: Իշխանական ճամբարը խուճապի մեջ է: Ընդդիմադիր ճամբարում էլ ոգեշնչվածության մակարդակն այնքան բարձր է, որ արդեն խոսում են սպասվող հեղափոխության գույնից: Երեկ Բաքվում լուրեր են տարածվել, որ մի խումբ ընդդիմադիր երիտասարդներ, որոնք իրենց 2011 թ-ի հեղափոխության ծիծեռնակներն են համարում, առաջիկա հեղափոխության գույնն առաջարկել են ընտրել կարմիրը: «Pia.az» կայքն էլ հայտնել է, որ արդեն Թուրքիայի ֆաբրիկաներից մեկում առաջիկա բողոքի ակցիաների մասնակիցների համար 100 հազարից ավելի կարմիր գույնի տարբեր արտահագուստներ են պատվիրվել: Ասվում է, որ անգամ արդեն փոխանցվել է պատվերի համար անհրաժեշտ գումարը և այն պատրաստ լինելուն պես բերվելու է Ադրբեջան»,- գրում է թերթը:

«Ենի Մուսավաթը» նաև հիշեցրել է, որ 2005 թ-ի իրադարձությունների ժամանակ հեղափոխության համար նարնջագույնն ընտրած ադրբեջանական ընդդիմությունը, արտահագուստից բացի, քարոզչության համար եղբայրական Թուրքիայից նույնիսկ հատուկ ավտոբուս էլ էր պատվիրել: Սակայն այդ քարոզչական ավտոբուսին թույլ չի տրվել մտնել Ադրբեջանի տարածք և հրդեհվել է Վրաստանի տարածքում:

/Panorama.am/
 
Просмотров: 462 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ