Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 12 » Ադրբեջանի ռազմական երկու նախարարների միջև դիմակայությունը մեծանում է
15:29
Ադրբեջանի ռազմական երկու նախարարների միջև դիմակայությունը մեծանում է
Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի և պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի միջև առանց այն էլ խնդիրնելով լի հարաբերություններն էլ ավելի լարվել են և հասել առճակատման: Նրանց միջև մրցակցությունը գնում է «յուղոտ» հայտամրցույթների շուրջ, իսկ կռվախնձորը պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնող երկու գործարաններն են, որոնք Յ. Ջամալովը ցանկանում է մտցնել իր նախարարության կազմ:
Այս մասին գրում է «Ենի Մուսավաթ» թերթը:

Խոսքը տանկերի վերանորոգման և ավիացիոն վերանորոգման գործարանների մասին է, որոնք ռազմարդյունաբերության նախարարությունը ծրագրում է մոտ ժամանակում փոխադրել իր հաշվեկշիռ: Սա նշանակում է, որ բանակում ընթացող վերանորոգման-արդիականացման բոլոր նախագծերը պետք է անցնեն Յ. Ջամալովի վերահսկողության տակ: Ամեն տարի պետությունը ռազմական տեխնիկայի վերանորոգման և արդիականացման համար միլիոնավոր դոլարների ֆինանսական միջոցներ է հատկացնում, և այժմ այդ միջոցները պետք է տնօրինի ռազմարդյունաբերության նախարարը: Թերթի փոխանցմամբ, Յ. Ջամալովին հաջողվել է այդ գործարաններն իր վերահսկողությանը հանձնելու հարցը համաձայնեցնել երկրի ղեկավարության հետ:

Վերջին տարիներին ՊՆ դեմ կոմպրոմատներ հավաքած Յ. Ջամալովի և Ս. Աբիևի միջև որոշ խնդիրներ են ծագել: Յ. Ջամալովը հասել է նրան, որ իշխանությունը ստիպի Ս. Աբիևին աշխատել ռազմարդյունաբերության նախարարության հետ և ՊՆ կարիքների համար անհրաժեշտ մթերքը գնել ոչ թե արտասահմանից, այլ տեղական ձեռնարկություններից: ՊՆ «յուղոտ» երկու «հիմնական օբյեկտները» հանդիսացող այդ գործարարանները ձեռք բերելու Յ. Ջամալովի գործողությունները խզել են Ս. Աբիևի հետ հարաբերությունները:

Ադրբեջանի նախագահի հետ մոտ հարաբերություններն ու ազդեցության լծակները գործի դրած Յ. Ջամալովը հասել է նրան, որ ՊՆ-ն վերջ է դրել իր ռազմական տեխնիկան Վրաստանում և Ուկրաինայում վերանորոգելու սովորույթին: Իսկ դա համարվում է դիպուկ հարված Ս. Աբիևին:

«Մի քանի շաբաթ առաջ տեղեկություն է տարածվել, որ Ադրբեջանն անցնում է զինված ուժերում կենտրոնացված հայտամրցութային գործառույթների` Թուրքիայում գործողության մեջ դրվելիք համակարգին, որը պետք է գործի ոչ թե ՊՆ, այլ պաշտպանական արդյունաբերության նախարարության տնօրինության տակ:

Նոր համակարգով ՊՆ, պետական սահմանային ծառայության, ներքին զորքերի, ազգային գվարդիայի, արդարադատության նախարարության գնդի և ռազմականացված կառույցների տեխնիկական մատակարարման հետ կապված հայտամրցույթները, ընկերությունների ընտրությունը, զինավառման հարցերը, շինարարական գործերը և այլ որոշումները պետք է ընդունի ռազմարդյունաբերության նախարարությունը: Իսկ դա նշանակում է, որ Յ.Ջամալովը իր ձեռքն է վերցնում Ս. Աբիևի պետական խորհրդանիշով անձնական բիզնեսի նշանակալի մասը»,- գրում է «Ենի Մուսավաթը»:

/Panorama.am/
Просмотров: 486 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ