Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Декабрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Декабрь » 10 » Ադրբեջանի ղեկավարի աթոռին աչք ունի մաքսային ծառայության ղեկավարը
16:32
Ադրբեջանի ղեկավարի աթոռին աչք ունի մաքսային ծառայության ղեկավարը
«WikiLeaks» կայքի հրապարակած փաստաթղթերի մեջ զեկույցներ կան նաև Ադրբեջանում պաշտոնյա-օլիգարխների մասին: Փաստաթղթերից մեկը արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի տնտեսական և քաղաքական հզորության մասին է: Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակից Դոնալդ Լուի անցյալ տարի պատրաստած զեկույցում նշվում է, որ նախկինում Ադրբեջանի ամենակոռումպացված պաշտոնյան` Պետական մաքսային ծառայության ղեկավար Ք.Հեյդարովը, Ադրբեջանի ամենահզոր մարդկանցից մեկն է, իսկ որոշ դիտորդների կարծիքով էլ, նա նախագահ Իլհամ Ալիևից ավելի ազդեցիկ դեմք է երկրում: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթը» պարբերականը:
Փաստաթղթում ասվում է, որ նրա հայրը` Ֆաթթահ Հեյդարովը, խորհրդարանի պատգամավոր է Գաբալայի շրջանից, իսկ շրջանը համարվում է այդ ընտանիքի Բաքվից դուրս գտնվող բազան:
Ասվում է, որ հատկապես արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելուց հետո, Ք. Հեյդարովին հաջողվել է իր վերահսկողության տակ վերցնել Ադրբեջանում «արևի տակ եղած ամեն բան»: Սակայն WikiLeaks-ի հրապարակման մեջ ամենակարևոր պահը Ք.Հեյդարովի` Ադրբեջանում իշխանության ղեկավարի համար ամենահավակնոտ անձը լինելու մասին տեղեկությունն է: ԱՄՆ դեսպանատան աշխատակցի անցյալ տարվա զեկույցում այս շեշտադրումն ազդանշան է, որ հարցը բավական արդիական և լուրջ է:
«Թուրան» տեղեկատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը այդ կապակցությամբ թերթին մեկնաբանել է, որ 1995 թ-ին Մաքսային կոմիտեի ղեկավար նշանակվելուց հետո Ք.Հեյդարովը ստեղծել է սեփական բիզնեսը, վերածվել օլիգարխի, մեծ կապեր ստեղծել արտասահմանում: Արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելուց հետո էլ նա շարունակում է վերահսկել Մաքսային կոմիտեն, հարկային, տնտեսական զարգացման նախարարությունները:
«Ադրբեջանում իշխանության համար պայքարը միշտ էլ եղել է: 1990-ականների կեսերին Հեյդար Ալիևը որոշակիորեն հսկողության տակ վերցրեց իրավիճակը: Բայց նրա առողջական վիճակը վատանալուց հետո կենտրոնական իշխանությունը որոշ չափով թուլացավ, ինչն էլ պայմաններ ստեղծեց Ք.Հեյդարովի և ներկայումս տրանսպորտի նախարար Զիյա Մեմմեդովի նման օլիգարխների ի հայտ գալուն: Իրավիճակը վերահսկողությունից դուրս էր եկել: Խնդիրն այն էր, որ 2003 թ-ին նրանցից շատերը չէին ցանկանում, որ իշխանության գա Իլհամ Ալիևը: Մենք ականատես եղանք այդ դիմակայության թողած ազդեցություններին: Բայց խնդիրը մնում է և արդիական է նաև այսօր»,- ասել է նա:
Մ.Հեյդարովն Ադրբեջանի վարչապետի պաշտոնի ամենալուրջ հավակնորդներից մեկն է: Իսկ Ադրբեջանի սահմանադրության համաձայն, վարչապետը պետության երկրորդ դեմքն է համարվում: Բայց, իշխանության մեջ Ք. Հեյդարովի դեմ ուժեր էլ կան, որոնք լրջորեն խոչընդոտում են նրա քայլերին: Ավելին, նախագահ Իլհամ Ալիևն էլ իր պաշտոնն ատամներով է պահում: Եվ վերջապես, 2005 թ-ին Ֆարհադ Ալիևի և Ալի Ինսանովի ձերբակալությունից հետո ոչ մեկը քաջություն չի ցուցաբերում աչք տնկել առաջին աթոռին: Ցանկանան էլ` ստիպված են այդ երազանքը թաղել իրենց սրտում, որովհետև «աչքը հանված եղբայրն աչքի առաջ է»,- եզրահանգում է թերթը:
 
/Panorama.am/
Просмотров: 513 | Добавил: Voskanapat | Рейтинг: 4.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ