Блог
Главная »
2011 »
Март »
28 » Ադրբեջանցի ենթասպան ինքնասպան է եղել
16:47 Ադրբեջանցի ենթասպան ինքնասպան է եղել |
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, ադրբեջանցի ենթասպայի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ« լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի ռազմական ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ միջադեպը գրանցվել է մարտի 26-ի լույս 27-ի գիշերը, Բաքու-Գուբա մայրուղու 28-րդ կմ-ի վրա: Փաստի առնչությամբ Սումգայիթի ռազմական ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել:
Տարածված հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զորամասերից մեկում զինվորական ծառայություն անցնող Ազեր Ասկերովը «Մակարով» տեսակի ատրճանակով սպանել է Սալյանի շրջանի բնակչուհի Ֆրիրզա Ասադովային, ինչից անմիջապես հետո ինքնասպանություն գործել:
/Panorama.am/
|
Просмотров: 416 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |