Блог
Главная »
2011 »
Март »
2 » Ադրբեջան. Միջանձնային հարաբերությունների հերթական «զոհը» բանակում
19:51 Ադրբեջան. Միջանձնային հարաբերությունների հերթական «զոհը» բանակում |
Ադրբեջանական բանակում միջանձնային հարաբերությունների արդյունքում գրանցվող միջադեպերը շարունակվում են:
«ԱՊԱ» լրատվական գործակալության տեղեկացմամբ, ադրբեջանական զորամասերից մեկում հերթական արտակարգ միջադեպն է գրանցվել, ինչի արդյունքում դանակի բազմաթիվ հարվածներ ստացած զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց:
Լրատվականի տեղեկացմամբ՝ միջադեպը գրանցվել է պաշտպանության նախարարության Զիրյա բնակավայրում տեղակայված զորամասում: Այդ զորամասում զինվորական ծառայություն անցնող Մուխթար Ալեսկերովը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հիվանդանոցից վերջինիս առողջական վիճակի, նրան հասցված դանակի հարվածների դրդապատճառների մասին որևէ տեղեկատվություն չեն հաղորդում:
Պաշտպանության նախարարությունից այս մասին պարզաբանումները որպես կանոն ուշանում են:
/Panorama.am/
|
Просмотров: 556 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |