Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Март » 30 » Ա. Կելին. ԼՂ հակամարտությունն ամենաբարդն է հետխորհրդային տարածքում
15:48
Ա. Կելին. ԼՂ հակամարտությունն ամենաբարդն է հետխորհրդային տարածքում
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հետխորհրդային տարածքում եղած հակամարտություններից ամենաբարդն է: Այս մասին «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության 4-րդ ԱՊՀ դեպարտամենտի ղեկավար Անդրեյ Կելինը:  Կելինի խոսքերով, ԼՂ հակամարտությունը հին է, դրա հանգուցալուծումը այդքան էլ դյուրին գործ չէ: 

Նշելով ՌԴ ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում`  ռուս փորձագետը ասել է է, թե ներկայումս խոսքը գնում է հակամարտության լուծման սկզբունքների մշակման մասին: 

«Խնդիրը հետևյալն է. ժամանակին մշակվել են Մադրիդյան սկզբունքները: Մինչ այժմ դրանք բավականին ձևափոխվել են, սակայն մենք շարունակում ենք աշխատել նույն հենքով, որը այն ժամանակ առաջարկվել էր Մինսկի խմբի միջնորդների` ՌԴ-ի, Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների կողմից: Նրանք կազմել են առաջնային ընտրությունը: Այժմ մեր ղեկավարները փորձում է հստակեցնել դրանք և այդ առումով բավականին արդյունավետ աշխատանք է կատարվում:Դա շատ տքնաջան աշխատանք է: Իրականում համատեղ երկարաժամ հանդիպումներ են անցկացվում, որպեսզի ծավալուն ձևակերպումները հստակեցվեն», - ասել է Կելինը` ընդգծելով ևս այդ աշխատանքի կարևորությունը:

Խոսելով ՌԴ-ի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ երկրների փոխգործակցության մասին, ռուս փորձագետը նշել է, թե Ռուսաստանը համադրում է իր գործունեությունը պաշտոնապես լիազորված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ, քանի որ «դա ընդհանուր առմամբ միջազգային ջանքեր են»: 

«Իսկ այժմ այնպիսի մի փուլ է, երբ նախաձեռնությունը պետք է լինի մեր ձեռքերում. այսինք` ռուսական, որպեսզի տառացիորեն կողմերին քայլ առ քայլ բերեն խաղաղ համաձայնության: Երբ մշակված են սկզբունքները, դրանց հիման վրա պետք է սկսվի խաղաղ համաձայնագրի կառուցումը: Հետո արդեն հնարավոր է դրական հանգուցալուծումներ լինեն», - ասել է ռուս փորձագետը:

Կելինը ափսոսանք է հայտնել նաև շփման գծում լարվածության պահպանման առնչությամբ: 
«Եթե չդադարեցվի այդ լարվածությունը, ապա տհաճ զարգացումներ հնարավոր է իրականացվեն: Այդ իսկ պատճառով անում ենք ամեն ինչ, դա կանխելու համար», - ասել է Կելինը: 
Հարցազրույցում ռուս ներակյացուցիչը խոսել է հակամարտության հարցում Իրանի ու Թուրքիայի շահագրգռվածությունից ևս: 

«Նրանք շահագրգռված են, ոչ մկ անգամ առաջարկել են միանալ գործընթացին, որևէ կերպ օժանդակել: Սակայն, իրականում, խնդիրը նրանում չէ, թե քանի երկրի է մասնակցում միջնորդական առաքելությանը: Ամեն ինչ կախված է հակամարտության կողմերից` Հայաստանից ու Ադրբեջանից: Անհրաժեշտ է, որպեսզի երկխոսության ու կարգավորման պատրաստակամության հարցում քաղաքական կամքը հաղթանակի: Հնարավոր է, ինչքան քիչ արտաքին կարծիքներ լինեն բանակցային սեղանին, այդքան ավելի հեշտ երկու երկրների ղեկավարները պայմանավորվածություններ ձեռք բերեն: Այժմ ակնհայտ երևում է, որ նրանց ավելի հեշտ է համաձայնությունների գալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջորդությամբ: Մեր նախագահի դերը ամեն կերպ սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ անդամները ևս»,- ասել է Կելինը՝ ընդգծելով թե հակամարտույան հնության պատճառով ամեն դեպքում մեծ լավատեսություն դեռ շուտ է ցուցաբերել կարգավորման առնչությամբ: 

«Այժմ ընթանում է բանակցային փուլը: Կուզենայի հուսալ, որ սկզբունքները կմշակվեն, եթե, իհարկե, առաջնահերթությունների փոփոխություններ կամ այդ երկրներում քաղաքական տրամադրությունների կտրուկ հետընթաց չարձանագրվի, ինչը նույնպես չի բացառվում: Հնարավոր են, իշխանափոխություններ: Եթե իշխանություննները փոխվեն, ապա նոր ղեկավարությունը պետք է նորովի մոտենա ու վերանայի արվածը: Սակայն հույս ունենք, որ դա տեղի չի ունենա» , - նշել է Կելինը:

/Panorama.am/
Просмотров: 403 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ